«Այս տեմպերով քանի՞ քառակուսի կիլոմետր կմնա Հայաստանից հունիսի 21-ին…»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ մեր երկրին պարտադրվեց «արտահերթ ընտրությունների» օրակարգը, Հայաստանը շարունակաբար տաշում են։

Սալյամիի պես։ Կտոր առ կտոր։ Տալաշ առ տալաշ։ Բարձունք առ բարձունք։

Փսլնքոտ կապիտուլյանտը, որ ընդամենը մի քանի օր առաջ վերին բնական բացվածքը ծամածռելով, պնդում էր, թե Սյունիքն անվտանգ է, թե Սյունիքի անվտանգության մակարդակը բարձրացել է, թե Հայաստանի տարածքը պաշտպանվում է նաևմիջազգային իրավունքով, այսօր մի ապուշագույն ճառ է ասում դավաճանների որջի վերածված Անվտանգության Խորհրդի նիստին։

Մինչև հունիսի 20-ը մնաց 39 օր։

Իսկ այս տեմպերով քանի՞ քառակուսի կիլոմետր կմնա Հայաստանից հունիսի 21-ին…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31