Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 267, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 267 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220 217-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվ 4291 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մայիսի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1050 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5341-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 674 է, ընդհանուր առողջացածներինը՝ 206 752, փաստացի բուժվողներինը՝ 8124 (մեկ օրում նվազել է 426-ով): Մեկ օրում արվել է 3723 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 026 974 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31