Բաժիններ՝

Կառլովի Վարիի կինոփառատոնը հետաձգել են օգոստոսի վերջին

Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնը, որը պետք է տեղի ունենար 2021 թվականի հուլիսի սկզբին, կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգել են օգոստոսի վերջին: Մայիսի 11-ին այդ մասին լրագրողներին հայտնել է կինոստուգատեսի նախագահ Իրժի Բարտոշկան։

«Կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշվել է կինոփառատոնը հետաձգել ավելի ուշ ժամանակ, քան սովորաբար,- ընդգծել է նա:- Ստուգատեսը, որն սկզբնապես ենթադրվումէր անցկացնել հուլիսի 2-ից մինչեւ 10-ը, տեղի կունենա օգոստոսի 20-ից մինչեւ 28-ը՝ սանիտարա-համաճարակաբանական անվտանգության միջոցների առավելագույն պահպանմամբ: Հավատում եմ, որ հյուրերը մեզ մոտ կժամանեն արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստումներ ստանալուց հետո»:

Կինոստուգատեսի նախագահը հույս է հայտնել, որ կորոնավիրուսն այս տարի կհաջողվի հաղթել, եւ 2022 թվականին կինոփառատոնը Կառլովի Վարիում կկայանա ավանդական ժամկետում՝ ամռան առաջին կեսին: Անցյալ տարի կազմակերպիչները չեղյալ հայտարարեցին ստուգատեսը համավարակի պատճառով: Կառլովի Վարիի կինոսուգատեսը հնագույններից մեկն է Եվրոպայում:

Այն Կաննի կինոփառատոնի հասակակիցն է. երկուսն էլ իրենց պատմությունն սկսում են 1946 թվականից: 1960 թվականին փառատոնը փոխադրվել է ամենահեղինակավոր “A” միջազգային կատեգորիա: Այդ ժամանակ էլ որոշում էԷ ընդունվել հերթագայել Կառլովի Վարիի եւ Մոսկվայի կինոփառատոները: Մինչեւ 1994 թվականը զույգ տարիներին համաշխարհային կինոն ընդունել են Կառովի Վարիում, կենտ տարիներին՝ Մոսկվայում: 1995 թվականից երկու փառատոներն էլ անցկացվել են ամեն տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս