Կոտլետներ 50/50
Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 1 կգ
2. Սոխ – 1 հատ
3. Հաց բատոն – 1/2 հատ
4. Կաթ – 500 մլ
5. Կանաչ սոխ – 1 փունջ
6. Սամիթ – 1 փունջ
7. Մաղադանոս – 1 փունջ
8. Համեմ – 1 փունջ
9. Բուսայուղ
10. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Հացը թրջել կաթով և թողնել որոշ ժամանակ:
2. Միսն աղալ և վերածել ֆարշի: Աղալ հացը: Սոխը մանր կտրատել և լցնել ֆարշի և աղացած հացի վրա: Կանաչին շատ մանր կտրատել, խառնել զանգվածին, աղ և պղպեղ ցանել, ձեռքերով հունցել մոտ 10 րոպե:
3. Ձևավորել կոտլետներ և երկու կողմից տապակել բուսայուղով: Դրանից հետո մոտ 10 րոպե դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը