
«Ավանտյուրիստը արձանագրում է վտանգները, խնդիրները, ձախողումները․․․ Արդյունքում «արձանագրվելու» է ժողովրդի մեղքը»․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «3 տարի պետությունը գտնվում է «արձանագրման ռեժիմի» մեջ։
Ավանտյուրիստը արձանագրում է վտանգները, խնդիրները, ձախողումները։ Արձանագրում է ամեն ինչ՝ առանց լուծում առաջարկելու, առանց պլանավորման, մի խոսքով՝ առանց կառավարման։
Ու քանի որ սոսկ արձանագրումը չի ենթադրում պատասխանատվություն, Ավանտյուրիստն ինքն իրեն դիտորդ է զգում՝ իր այլասերված կողմնակիցների հետ մեկտեղ շարունակելով մեղավորների փնտրել։ Փնտրել ու «արձանագրել»։
Արդյունքում «արձանագրվելու» է ժողովրդի մեղքը։ Եթե դա էլ չաշխատի, կանցնեն սեփական ծնողներին՝ իրենց այս անարդար ու ծախված աշխարհ բերելու համար։
Հ.Գ. Կոնտենտ–վերլուծության կարիք չկա։ Ավանտյուրիստի աղբակույտ֊խոսույթում «արձանագրել» բառի անդադար օգտագործումը հոգեկան շեղում է հիշեցնում»։