Լրագրող Թաթուլ Հակոբյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նոր հակահայ փաստաթուղթ է շրջանառվում։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել է հրատապ քննարկում, որի ընթացքում ներկայացրել է 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները:
Այս պայմաններում, երբ թշնամին դիրքավորվել է մեր հողում, երբ մի քանի օր շարունակ պաշտոնական տարբեր աղբյուրներից լսում ենք ու տեսնում, որ Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են հարձակվել Արցախի Հանրապետությունից մնացած պատառիկների և Հայաստանի Հանրապետության վրա՝ ակնհայտ է, որ պետք է ժամ առաջ պատրաստ լինել ոչ միայն ցուցադրելու դիմադրություն, այլ նաև ազատագրելու մեր գերեվարված Հայրենիքը:
«Ես չգիտեմ՝ ի՞նչ ենք անելու, մենք չորս կողմից շրջափակված ենք, մի կողմից է միայն մի թեթևակի ճանապարհ, Աստված չանի, եթե կռիվ լինի՝ կարող են մեր դեմը կտրեն, չթողնեն գոնե երեխեքին հանենք»,- շեշտեց Վարո Գրիգորյանը։
Պատերազմի օրերին երբեմն նկարվում էր Արցախում, զինվորական-որսորդական հագուստով, Արարատ ՄԻրզոյանի կողքին։ Պարբերաբար հետաքրքրվում էի՝ իր այդքան գովերգած գիտությամբ զբաղվո՞ւմ էր։ Մի քանի անգամ հրապարակային եմ ասել, որ ոչ մի հոդված չի տպագրել, ոչ մի քննություն չի հանձնել, ինչպես պահանջում է օրենքը։ Այս օրերին լրանում էր նրա ասպիրատնական պայմանական ուսումնառության ավարտն ու պետք է թեկնածուական թեզը պաշտպաներ։ Մինչ գիտխորհրդով որակավորմանը օրը, նախօրեին, տեղեկացրեցին, դիմում է գրել եւ ազատվել ԵՊՀ ասպիրանտուրայից։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե ընտրություններին մասնակցում են, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը և կանխեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը Եվրո-2020-ի համար կհրավիրվի Գերմանիայի հավաքական:
«Գան՝ ինչի՞ շուրջ բանակցեն: Իրենք այնտեղ դիրքավորվել են, ամրապնդվել են, արդեն հենակետերը ստեղծել են, գան՝ ինչի՞ մասին բանակցեն, նրանք չեն պատրաստվում այդ զավթած տարածքները լքել: Իրենք դեռ զավթելու տեղեր ունեն, բայց այս փոքր հատվածում իրենք իրենց խնդիրը լուծել են, ուզել են այդ տեղը զբաղեցնել և ունենալ հենակետ, իրենք հենակետ այնտեղ ստեղծել են, հայկական կողմն այդ հենակետերից իր զորքը հետ է քաշել, մենք Սև լճում չունենք էլ հենակետ»,- ասաց Ադիբեկյանը:
Հաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում… Ես ժողովրդին խաբել չեմ կարող…
Ծեծկռտուքը իրենք սկսեցին, և առաջին հարվածը ինձ տվեցին, ապա Հայր Արբակը ինձ ուզեց պաշտպանել, և ինքն էլ հարված ստացավ, և երեքով հարձակվեցին Հայր Արբակի վրա։ Ծեծկռտուքի ժամանակ ոստիկաններ կանչեցի, որոնք անմիջապես հասան, և նրանցից չորսին ձերբակալեցին, որ հիմա ազատ են արձակվել չբացակայելու պայմանով։ Հարուցված է քրեական գործ»։
Արցախում ժամանակ առ ժամանակ թշնամին փորձում է դիրքերն առաջ տալ, սակայն տեղի զինվորականների ու ռուս խաղաղապահների օգնությամբ վերադառնում է ելման դիրքեր։ Երկու օր առաջ նման փորձ կատարել էր Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ուղղությամբ, սակայն նրան ստիպել են, որպեսզի հետ գնա։
ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայատարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարվում է մասնակցելուց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին՝ այն որակելով ապօրինի:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստորագրված նոյեմբերի 9-ի խայտառակ եռակողմ հայտարարությամբ նախատեսվող տարածաշրջանի ապաշրջափակումը ՀՀ Սյունիքի մարզը դարձրել է աշխարհաքաղաքական պայքարի հերթական օջախ ու թյուրքական հավակնությունների օբյեկտ:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին և առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունային չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին վերանայել տալ թռիչքները չեղարկելու մասին որոշումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
168.am-ի իրանական աղբյուրները նշեցին, որ ԻԻՀ գործելաոճին համաձայն՝ նման գործուղումները բացահայտ չեն արվում, որ բոլորը տեսնեն ակնհայտ, երկրորդ՝ երբեք այդ քանակությամբ բարձրաստիճան զինվորականների՝ գեներալների, հստակ ուղղությամբ և մեկ չվերթով չեն ուղարկում, գնում են մի 2-3 չվերթով, երրորդ՝ տրամաբանությունը հուշում է, որ նման գործողումների համար բավարարում է 1-2 զինվորականը:
Հայկական կողմը, հասարակությունը, բանակը պետք է միամիտ չլինի, միամտություն է հավատալ, որ ադրբեջանական կողմը գալու է բանակցության և այն տարածքներից, որտեղ սողոսկել է կամովի, դուրս է գալու:
Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Պետերբուրգի կոմունալ ծառայության աշխատողները շուրջ 150 հայտ են ստացել նախորդ օրը երեկոյան փոթորկից տապալված ծառերի վերաբերյալ: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել է բարեկարգման գծով քաղաքային կոմիտեի մամուլի ծառայությունը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի կարող մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրող գործակալներ կան։
«Առայժմ միայն քարոզչական տիրույթում է շրջանառվում դա․ չնայած նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության համապատասխան կետը նաև տարընթերցումների և տարբեր մեկնաբանությունների տեղ է թողնում՝ կապված միջանցք լինել-չլինելու հետ, ինչից էլ օգտվում է Բաքվի բռնապետը՝ փորձելով առաջ մղել այդ գաղափարը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկիրը խայտառակ վիճակում է, բայց Հայաստանին դավաճան վիճվածքը պարտադրեց արտահերթ ընտրույթյուններ: Այո, այստեղ կա միացյալ ընդդիմության մեղքը, որը, ցավոք, միացյալ չգտնվեց այդ կուտը քննարկելու հարցում:
«Զենիթի» նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը կիսվել է սանկտպետերբուրգյան թիմի խաղում թույլ կետերի մասին իր կարծիքով:
Ինքնաթիռի կործանման հետեւանքով երկու օդաչու է զոհվել Բելառուսում, Բարանովիչի քաղաքի մերձակայքում. այլ զոհեր ու ավերածություններ չկան: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը: Այս մասին այսօր Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Բայանդուր» (Կոտայքի մարզ, ք. Աբովյան / զովացուցիչ ըմպելիք) և «Արա-Արեգ» (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն / կաթնամթերք) ՍՊԸ-ներին պատկանող արտադրամասերում, տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից սույն թվականի մայիսի 18-ին հերթական անգամ հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ, որն ըստ ընթացակարգի փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:
Մայիսի 19-ին, ժամը 12։15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ մեքենայում հրդեհ է բռնկվել։
Հատուկ Քննչական ծառայությունն այսօր տեղեկացրել է, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1562-ով, մահացել է 30 մարդ։
Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը տեսակապով մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային էներգաբլոկների շինարարությանը։