Բաժիններ՝

«Մխիթարյանը «Զենիթի» համար սուպեր-թոփ ձեռքբերում է»․ Շիրոկով

«Զենիթի» նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը կիսվել է սանկտպետերբուրգյան թիմի խաղում թույլ կետերի մասին իր կարծիքով:

«Վենդելը, որքան էլ գովազդվի, որ հարձակման ժամանակ դիվերսիֆիկացնում է խաղը, տպավորիչ չէ: Միևնույն է, ամեն ինչ գալիս է այն բանին, որ գնդակը գնում է եզր, իսկ այնտեղից՝ տուգանային հրապարակ. այսպես ավելի հեշտ է բացել պաշտպանությունը:

Ես բազմիցս ասել եմ, որ եթե թիմը մի փոքր դիվերսիֆիկացնի խաղը՝ անցնել կենտրոնով, տալ թաքնված փոխանցում, դա ավելի լավ կլինի: Լսեցի, որ ակումբը կցանկանար  գնել Մխիթարյանին: Դժվար թե նա տեղափոխվի  Ռուսաստան, բայց նա սուպեր-թոփ ձեռքբերում է։

Նա կտա միանգամայն նոր որակ։ Նա կարող է հարվածել, գնդակը քաշել, տեղափոխվել: Շատ ունիվերսալ խաղացող է: Սուպեր գնում կլինի»,- ասել է Շիրոկովը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս