Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1562-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1562-ով, մահացել է 30 մարդ։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի սկզբից մինչեւ այսօր հայտնաբերվել է վարակման 332 հազար 441 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ-կլինիկաները լքել է 1490 մարդ, համավարակի սկզբից ի վեր ապաքինվել է 312 հազար 349 հիվանդ, մահացել է 4499 մարդ:

Մեկ օրում արվել է 29 հազար 685 թեստ, այդ թվում՝ 21 հազար 443-ը՝ հակագենի թեստ, իսկ 8242-ը՝ ՊՇՌ-թեստ:

Պատվաստում է ստացել 93 հազար 305 քաղաքացի, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 4021 մարդ:

Վարակման ցուցանիշը. մեկ օրում՝ 5,26 տոկոս, վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ 4,85 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 3,72 տոկոս:

Ներկայում կարանտինի մեջ գտնվում է 70 մարդ, ստացիոնար բուժման կարիք ունի 4343-ը, քովիդ-հյուրանոցներում գտնվում է 662 հիվանդ:

Վրաստանի 41 քաղաքացու բուժման համար տեղափոխել են այլ երկրներից:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս