Բաժիններ՝

Պետերբուրգում փոթորիկը 161 ծառ է տապալել

Պետերբուրգի կոմունալ ծառայության աշխատողները շուրջ 150 հայտ են ստացել նախորդ օրը երեկոյան փոթորկից տապալված ծառերի վերաբերյալ: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել է բարեկարգման գծով քաղաքային կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քամու պոռթկումները, որոնք հասնում էին վայրկյանում 20 մետր, 161 ծառ են տապալել քաղաքի անցանելի մասում եւ մայթերին: Ծառերի մեծ մասը՝ 114 հատ, ընկել է հյուսիսային մայրաքաղաքի Պրիմորսկի շրջանում, ասվում է հաղորդագրության մեջ: Ճանապարհներն արդեն մաքրվել են:

Ջուրը ողողել է Վիբորգի եւ Ուշակովի առափնյակների, Պրիմորսկի պողոտայի անցանելի մասերը եւ Ալեքսանդր Մատրոսովի փողոցները՝ Պավլովսկում: Մայիսի 18-ի երեկոյան Պետերբուրգում փոթորիկ է մոլեգնել: Տուժել է չորս մարդ: Տարածաշրջանի օդերեւութաբանները նման եղանակ են կանխատեսում նաեւ մայիսի 19-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31