Բաժիններ՝

Հյումելսը 2,5 տարի անց վերադառնում է հավաքական

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը Եվրո-2020-ի համար կհրավիրվի Գերմանիայի հավաքական:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը արդեն տեղեկացրել է 32-ամյա խաղացողին իր որոշման մասին, հայտնում է Sport1-ի լրագրող Պատրիկ Բերգերը:

2019 թվականի մարտին Լյովը հայտարարեց, որ նախատեսում է թիմ կառուցել առանց Հյումելսի, Թոմաս Մյուլլերի և Ժերոմ Բոատենգի: Հյումելսը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել է  2018 թվականի նոյեմբերին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս