ՀԱՊԿ-ում ուշադրությամբ և անհանգստությամբ հետևում են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի զարգացմանը. Զաս

ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը: Այս մասին այսօր Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«ՀԱՊԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը»,- ըստ ՝ ՏԱՍՍ-ի՝ ասել է նա՝ հավելելով, որ 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի։

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ն աջակցում է հայկական և ադրբեջանական կողմերի բանակցություններին Ռուսաստանի միջնորդությամբ:

Զասի խոսքով՝  իրավիճակի բարելավմանը նպաստել է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը ղարաբաղյան հակամարտության գոտում:

«Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Այլևս չեն կրակում: Բայց իրավիճակը դեռ լարված է», – ասել է Զասը:

Տեսանյութեր

Լրահոս