ԱՄՆ-ի նախագահը հուսով է, որ կկարողանա կարգավորել ՌԴ-ի հետ փոխգործակցությունը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կոնստրուկտիվորեն աշխատել Ռուսաստանի հետ, հատկապես այն բնագավառներում, որտեղ դա շահավետ է Վաշինգտոնի համար:
«Այնտեղ, որտեղ ԱՄՆ-ի համար շահ կա Ռուսաստանի հետ աշխատանքում, մենք պետք է դա անենք և անելու ենք»,-նշել է նա՝ հանդես գալով Սպիտակ տանը: Նաև Բայդենը Ռուսաստանի հետ փոխգործակցության ընդունելի տարբերակ գտնելու» հնարավորության հույս է հայտնել: «Այժմ ապաէսկալացման ժամանակն է: Հետագա գործողությունները կանխամտածված երկխոսություն և դիվանագիտական գործընթաց են: ԱՄՆ-ը պատրաստ է կոնստրուկտիվորեն առաջ շարժվել այդ ուղղություններով»,-հավելել է նա:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հավելել է, որ այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցն «անկեղծ և հարգալից» էր: ԱՄՆ-ի ղեկավարը հավելել է, որ երկու երկրներն «զգալի պատասխանատվություն են կրում գլոբալ կայության համար»: Ավելի վաղ, ապրիլի 15-ին, ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ռուսաստանյան 25 ընկերությունների և ՌԴ-ի 15 քաղաքացիների նկատմամբ՝ ի պատասխան Ռուսաստանի «չարամիտ գործունեության, մասնավորապես, կիբեռգրոհներ անցկացնելու, ընտրություններում միջամտության և Ղրիմի իրադրության համար: Բացի այդ, Վաշինգտոնը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների շրջանակներում որոշել է Վաշինգտոնում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից արտաքսել նրա տասն աշխատակիցների: Այդ մասին ասվում է Սպիտակ տան ապրիլի 15-ին հրապարակված հայտարարության մեջ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նաև հայտարարել է Ռուսաստանի պետական պարտքի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: ՆԱՏՕ-ում պաշտպանել են ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները: ՌԴ ԱԳ նախարարությունը ՆԱՏՕ-ի արձագանքը ԱՄՆ-ի պատժամիջոցներին որակել է «21-րդ դարի վասալություն», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը