ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հարկավոր է համարում արդեն հիմա պատրաստվել հաջորդ համավարակին, որին հետ բախվելու է մարդկությունը: «Էլի համավարակ կլինի: Եվ հարկավոր է դրան պատրաստվել»,-ասել է նա Սպիտակ տանը ունեցած ելույթի ընթացքում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդազարյանին առաջարկվել է ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնելու դիմաց կարճել նշված քրեական գործը։ Ըստ էության, առաջարկվել է գործարք, որին Ռուբեն Վարդազարյանը չի գնացել։
Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն խնդրել է հայերին ասել, որ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծեն, բայց Փաշինյանից առաջ եղած հայկական ղեկավարությունը հրաժարվել է այդ առաջարկից: NEWS.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրեց Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը Բելառուսի նախագահի այս հայտարարության վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից մեզ տրամադրված՝ Սերժ Սարգսյանի պատասխանը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 15-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու մտադրության մասին Իլհամ Ալիևի հայտարարությանը:
Եթե կառավարության ղեկավարն ասում է, որ խնդիրը երկաթգիծն է, փոխադրումները, դա չի նշանակում, որ անպայման պետք է նայել Թուրքիայի կողմը: Պետք է նայել ահռելի շուկա ունեցող Իրանի ու Չինաստանի կողմը: Մեր իշխանությունները, չգիտես ինչու, բեռնափոխադրումների հոսքեր ապահովելու հարցում այլ ուղղությանն են հակված, որը գոնե առաջիկա տեսանելի տասնամյակում բացառվում է, եթե ֆունդամենտալ քաղաքական խնդիրները չեն լուծվում: Առաջինը Հայոց ցեղասպանության ճանաչման, փոխհատուցման խնդիրն է, մյուսն արցախյան խնդիրն է, որն ամենևին չի լուծվել: Այնպես որ, այս հարցերի պատասխանները պետք է տրվեն:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը երեկ ընդմիջվել էր քվորում չլինելու պատճառով և պետք է շարունակվեր այսօր, տեղի չունեցավ: Ինչպես տեղեկացանք ԵՊՀ-ից՝ պատճառը խորհրդի անդամներից մեկի հարգելի բացակայությունն էր: Հիշեցնենք, որ իշխանության 15 ներկայացուցիչների՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս գալու հետևանքով խորհրդում մնացել է 17 անդամ, հենց այնքան, որքան անհրաժեշտ է քվորում ապահովելու և նիստ անցկացնելու համար: Ստացվում է, որ եթե խորհրդի անդամներից միայն մեկը, անգամ հարգելի պատճառով, բացակայում է, խորհրդի աշխատանքը պարալիզացվում է:
Կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները: ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի խորհրդի՝ տարիքով ավագ անդամ Գագիկ Ջհանգիրյանը։
Վերջին երկու տարում հատուկ ծառայությունները 78 ահաբեկչական գործողություն են կանխել Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտինկովը: «Վերջին երկու տարում Ռուսաստանի հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները կանխել են 129 այդպիսի (ահաբեկչական) հանցագործություններ, որոնց թվում 78 ահաբեկչական գործողություններ»,- ասել է նա ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակում կայացած միջազգային խորհրդաժողովում:
«Այստեղ 2 բևեռ կա: Ես համաձայն եմ, որ մեդիաները կարևոր դերակատարություն ունեն, ու ցանկացած դեպքում պետք չէ իրենց խեղճացնել: Բայց մյուս կողմից, երբ ես ժամանակին կոորդինացնում էի այդ ոլորտը, իմ վարքագիծը եղել է այնպիսին, որ պետք է հնարավորինս սահմանափակել այդպիսի խաղերի վաճառքը մեր ազգաբնակչությանը: Կա վերլուծություն, որ սովորաբար ճգնաժամերի ժամանակ հանրության հակվածությունը մոլախաղերի նկատմամբ ավելանում է, և դա բերում է ինքնասպանությունների թվի աճի, ընտանիքների կործանման»,- նշեց Վարդան Արամյանը:
«Պրիմավերա» խորագրով համերգին առաջին անգամ Հայաստանում հնչել են Վիվալդիի հանրահայտ «Տարվա եղանակները» և Պյացոլայի «Բուենոս Այրեսի չորս եղանակները» ստեղծագործությունները՝ յուրահատուկ, միահյուսված կերպով:
«Առաջին անգամ զանգել են Երևանի քննչական վարչությունից, երկրորդ անգամ՝ Արտաշատի, երրորդը՝ Վեդիի քննչականից։ Քննչականին բացատրեցի, որ հնարավոր չէ համընկնումը, երևի իրենք չգիտեին, որ մենք Գագիկի ամբողջական մարմինն ենք հուղարկավորել»,- պատմեց զոհված սպայի մայրը։
Նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը հնարավոր չէ կազմակերպել կարճ ժամկետներում, հարցը գտնվում է ուսումնասիրման փուլում:
Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է Բաքվի բանտերում պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի գրասենյակների մոտ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել աշխարհի տարբեր քաղաքների հայերն ու նրանց սատարող օտարերկրացիները:
«Էրգիր Ավետյաց» ցուցահանդեսում ներկայացված են ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր գործիչ, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լեմս Ներսիսյանի կտավները, որոնցում պատկերված է Արևմտյան Հայաստանը՝ Անիից մինչև Կիլիկիա:
Ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր:
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ հետևում է Նիկոլ Փաշինյան-Օնիկ Գասպարյան հեռակա բանավեճին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախարարների խորհրդի նախագահ նշանակված Սաադ Հարիրիի հետ, որը Մոսկվայում է գտնվում աշխատանքային այցով:
168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ արդարադատությանը միջամտելու սկանդալային դեպքի առնչությամբ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործի հարուցումը կասեցվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով:
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Ադրբեջանի կողմից սանձազերձված պատերազմի ընթացքում ազգությամբ հայ գերիների ոտնահարված իրավունքների պաշտպանության, ՄԻԵԴ-ում նրանց շահերի պաշտպանության գործում:
Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար:
Թեհրանը կշարունակի միջուկային գործարքի շուրջը բանակացությունները, բայց սոսկ եթե դրանք ընթանան կառուցողական ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածը, որ կոչումով մայոր է, ձերբակալվել է։
Ապրիլի 15-ին պայթյուն է տեղի ունեցել Բաղդադի արեւելքում:
Ռուսական Независимая Газета պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալքսանդր Լուկաշենկոյի` Բաքու կատարած երկօրյա այցին: Փորձագետները նշում են, որ Բելառուսի ղեկավարի համար, որի լեգիտիմությունը չեն ճանաչել աշխարհի առաջատար երկրները, այս այցը կարևոր հոգեբանական կողմ ուներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ ԼՂ հակամարտության կողմերին կոչ անելով իրենց հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Ուղերձում համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), վկայակոչելով իրենց մանդատը և «տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի ձգտումը», ընդգծել են՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը:
2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներն ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության խախտում են համարում Վաշինգտոնի որոշումն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումը մինչեւ սեպտեմբերի 11-ը, այլ ոչ թե մինչեւ մայիսի 1-ը:
Ապրիլի 15-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է «Կին փախստականների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
Երևանում ապրիլի 15-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ: