
Բայդենն աշխարհին խորհուրդ է տվել պատրաստվել հաջորդ համավարակին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հարկավոր է համարում արդեն հիմա պատրաստվել հաջորդ համավարակին, որին հետ բախվելու է մարդկությունը: «Էլի համավարակ կլինի: Եվ հարկավոր է դրան պատրաստվել»,-ասել է նա Սպիտակ տանը ունեցած ելույթի ընթացքում:
Բայդենը պարզաբանել է, որ նման համավարակները հրատապ հարցերից մեկն է, որի վրա իր վարչակազմը պետք է պարտադիր աշխատի: Դեկտեմբերին Բայդենն ուղիղ եթերում ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, որը մշակվել է Pfizer եւ BioNTech ընկերությունների կողմից: Իր օրինակով նա ցանկացել է ամերիկացիներին համոզել պատվաստանյութի անվտանգության հարցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։