
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կցանկանայի նաև ասել, որ ՌԴ ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպանը: Զրույցի ավարտին հավելյալ տեղեկություն կտրամադրենք»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Սպիտակ տունն այսօր ավելի հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:
Զախարովան հավելել է, որ Մոսկվան առաջիկայում կտեղեկացնի ամերիկյան պատժամիջոցներին իր պատասխանի մասին: Պատասխան միջոնցերը ներկա պահին մշակվում են: