Անցյալ շաբաթ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարկաման ավելի քան 4,5 միլիոն դեպք, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 11 տոկոսով, մահացությունը՝ 7 տոկոսով:
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողները շարունակում են ամենօրյա միջոցառումները՝ ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։
Moderna ընկերությունն ապրիլի 13-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը բարձր արդյունավետությունը պահպանում է նաև պատվաստումից հետո կես տարի անց:
2021 ֆինանսական տարվա (սկսվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին) առաջին կեսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը գերազանցել է 1,7 տրիլիոն դոլարը:
Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումը զբոսաշրջիկների լրացուցիչ հոսքի կհանգեցնի. կարեւորը Ռուսաստանի քաղաքացիների որակյալ հանգիստը եւ նրանց կազդուրվելն ապահովելն է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանդես է եկել ավանդական պարենային շուկաներում վայրի կաթնասունների վաճառքի դադարեցման օգտին՝ մարդանց վարակի փոխանցման ռիսկերը նվազեցնելու համար:
ԱՄՆ-ի սենատորները հաստատել են Ուենդի Շերմանի նշանակումը ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում: Այդ մասին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները:
Ապրիլի 9-ին ոստիկանություն էր զանգել Մառի փողոցի բնակիչ մի կին և հայտնել, որ տնից անհետացել են ծրարով փողն ու ոսկեղենը:
Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ թաղամասի, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Գեղամավան գյուղերի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Նիկոլ Փաշինյանի ցինիզմի ու ամբարտավանության համար ամենաքիչը մեղավոր է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը վեց ամիս առաջ նա մասնակից է եղել գլոբալ մասշտաբի աղետաբեր գործողության, նրա՝ լավագույն դեպքում՝ անկարողության, ըստ այլ կարծիքների՝ դավաճանության արդյունքում զոհվել են հազարավոր հայորդիներ, վիրավորել են տասնյակ-հազարավորները, հանձնվել է Արցախի մեծ մասը, վտանգվել են Հայաստանի սահմանները։