
Թալիբներն Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը մայիսի 1-ից հետո պայմանագի խախտում են համարում

«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներն ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության խախտում են համարում Վաշինգտոնի որոշումն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումը մինչեւ սեպտեմբերի 11-ը, այլ ոչ թե մինչեւ մայիսի 1-ը:
Ապրիլի 15-ին հայտարարությունը մեջբերում է TOLO News հեռուստաալքիքը: Հեռուստաալքի տվյալներով՝ թալիբները հայտարարել են, որ հիշյալ խախտումը (արմատականների համար) ուղի է բացում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ հակամիջոցները, հետեւաբար, ամերիկյան կողմը պատասխանատու կլինի ապագա բոլոր հետեւանքների համար, այլ ոչ թե (Աֆղանստանի) Իսլամական Էմիրությունը («Թալիբանի» ինքնանվանումը)», հաղորդել է ՏԱՍՍ-ը: