
Աշխարհի քաղաքներում ՄԱԿ-ի գրասենյակների մոտ հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչով լուռ ակցիաներ են կազմակերպվել

Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է Բաքվի բանտերում պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի գրասենյակների մոտ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել աշխարհի տարբեր քաղաքների հայերն ու նրանց սատարող օտարերկրացիները:
Լուռ ակցիա է անցկացվել Երևանում, Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի դիմաց. նմանօրինակ միջոցառումներ են ծրագրված նաև Տորոնտոյում, Փարիզում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Հյուսթոնում, Հռոմում, Համբուրգում, Մոսկվայում և այլուր:
Երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների անցկացրած լուռ ակցիայի մասնակից մի քանի տասնյակ մարդիկ պահել են ցուցապաստառներ՝ կոչ անելով ազատ արձակել հայ գերիներին:
Համայնքի մի քանի անդամներ ելույթ են ունեցել՝ կոչ անելով ՄԱԿ-ին և միջազգային այլ կազմակերպություններին անտարբեր չմնալ և զբաղվել հայ գերիների հարցով: