
Բաղդադի արևելքում պայթյուն է տեղի ունեցել

Ապրիլի 15-ին պայթյուն է տեղի ունեցել Բաղդադի արեւելքում: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ականապատված ավտոմոբիլի պայթեցման հետեւանքով զոհվել է չորս մարդ, 17-ը՝ վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: