
Վերջին երկու տարում Ռուսաստանում 78 ահաբեկչություն են կանխել

Վերջին երկու տարում հատուկ ծառայությունները 78 ահաբեկչական գործողություն են կանխել Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտինկովը:
«Վերջին երկու տարում Ռուսաստանի հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները կանխել են 129 այդպիսի (ահաբեկչական) հանցագործություններ, որոնց թվում 78 ահաբեկչական գործողություններ»,- ասել է նա ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակում կայացած միջազգային խորհրդաժողովում:
Բորտնիկովը նաև նշել է կրկնական ահաբեկչական գործողությունների կատարման աճող սպառնալքը: «Աճում է կրկնական ահաբեկչական գործողությունների կատարման սպառնալիքը, երբ առաջին պայթեցումից հետո ահաբեկիչներն սպասում են իրավակարգի աշխատակիցների ժամանմանը և կատարում են նոր գրոհ»,- հայտարարել է նա: Նրա խոսքով՝ նման ահաբեկչության կազմակարպման փորձ Ռուսաստանում արդեն ձեռնարկվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: