2008 թվականի մարտին 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածներին աջակցություն հատկացնելու հարցը հերթական անգամ հայտնվել է կառավարության օրակարգում։
Ինչպես փոխանցում է իշխանամերձ տելեգրամային ալիքի՝ @bagramyan26-ի աղբյուրը, նախագահ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը համակարծիք են այն հարցում, որ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
ՊՍԺ-ն նորից հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ՝ Կիլիան Մբապեի ապագայի վերաբերյալ անորոշությունների ֆոնին:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ապագան մնում է անորոշ:
Այս տարվա փետրվարի 11-ին 168.am-ը հրապարակում էր կատարել այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հասկանալի չէր, թե ինչու, գտնվում է «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և «Արսենալ» ռազմաարդյունաբերական նորաստեղծ գործարանում:
Գեներալ Օնիկ Գասպարյանի այս հայտարարությանն Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը որոշել է անդրադառնալ միայն մոտ 4 ամիս անց՝ պատճառաբանելով, թե չէր մտածում, որ այս թեման՝ պատերազմը 4-րդ օրը կանգնեցնելու Օնիկ Գասպարյանի առաջարկը, կդառնա գլխավոր շահարկման թեմա, իսկ հիմա, ըստ նրա, քաղաքական դաշտում այն ակտիվորեն շահարկվում է:
Կոնվերս Բանկը գործարկել է փոքր եւ միջին ձեռնարկությունների /ՓՄՁ/ վերականգնմանն ու զարգացմանն ուղղված վարկային պրոդուկտների համալիր փաթեթ՝ էականորեն բարելավելով որոշ վարկատեսակների պայմաններ եւ գործարկելով ՓՄՁ վարկավորման ակցիա:
Politik.am-ն արդեն տեղեկացրելէինք, որ պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր Շուկա կոչվող համայնքով անցնող ճանապարհով ազատորեն գնացել են Շուշի քաղաք:
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է մնալ «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը:
Արցախում Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ՝ պետական մարմինների աշխատակիցների համար մեկնարկել է ռուսական արտադրության հրաձգային զենքի և զինամթերքի հետ վարվելու պարապմունքների ծրագիրը։
Մեկ անձից հերթական գնում իրականացնող կառույցն այս անգամ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայությունն է. 52 միլիոն դրամի գնում է իրականացրել մեկ անձից։
Թունիսում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V»-ով պատվաստումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Շատ շուտ է խոսել ընտրություններին մասնակցելու մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվի, որո՞նք են լինելու «Հայրենիքի փրկության շարժման» գործողությունները։
Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միակ պետական պաշտոնյան, որ էսօր գործ ա անում Արման Թաթոյանն ա։ Միակ պետական պաշտոնյան, ով նվիրումով աշխատում ա, Արման Թաթոյանն ա։
Փաշինյանին ինչ-որ կերպ դուրս են բերել նախագահականից. նախագահականի հետնամուտքը բացեցին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, որ Եվրո-2020-ից հետո չի գլխավորի Գերմանիայի հավաքականը:
Անբովանդակ հանդիպումներին հարկ չենք համարում մասնակցել, գնանք՝ ի՞նչ անենք. Իշխան Սաղաթելյան:
Լավ կլիներ թե՛ իշխանությունները, և թե՛ այդ անվտանգության աշխատակիցները հիշեն ուկրաինական իշխանությունների և «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ճակատագիրը, իսկ եթե ծանոթ չեն՝ խորհուրդ կտամ ծանոթանալ»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում:
Հանդիպման շրջանակներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, արձագանքման բոլոր պլանները, վերանայման գործընթացներն ու առողջապահության բնագավառի արձագանքման արդիական ու ճկուն համակարգ ունենալու ուղղությունները:
Ֆեյսբուքյան «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» խմբում օգտատերերից մեկը սխալ կայանված մեքենայի մի լուսանկար էր տեղադրել ու կից գրել, որ այս կերպ կանգնող վարորդներին խորհուրդ է տալիս մեքենա չվարել:
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է բանաձև, որով իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության բնակչությանը:
Մարտի 11 -ի կառավարության նիստում որոշում է կայացվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծին հավանություն տալ:
Կառավարությունը հերթական չզեկուցվող նախագծով, հերթական փոփոխություններն է կատարել 2021 թվականի բյուջեում. այս անգամ այդ փոփոխություններով մոտ 200 միլիոն դրամ է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին։
Քաղաքացիները փորձում են խոչընդոտել Փաշինյանի մուտքը Նախագահական. ՈՒՂԻՂ
«Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է: Այս նախագիծն ընդունվելու դեպքում ես անմիջապես դիմելու եմ Սահմանադրական դատարան, որպեսզի վիճարկվի սահմանադրականությունը: Ավելին, միանգամից միջնորդելու եմ կասեցնել այս դրույթի գործունեությունը, որովհետև դա, կարծում եմ, այնպիսինն է, որ հանգեցնելու է, նաև խնդիրներ է առաջացնելու երկրի իրավական անվտանգության և ժողովրդավարության համար»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
168.am-ը Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանեն Գորիսի քաղաքապետի՝ 26 կմ թշնամուն հանձնելու վերաբերյալ հայտարարությունը։
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում, հղում տալով @sisumasis տելեգրամ ալիքի՝ կառավարությանը մոտ կանգնած շրջանակներին, գրում է, թե որն է նրա նպատակը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանից մեկ բան կարելի է սպասել:
«Ժողովրդի իշխանություն» բարբաջանքը հօդս է ցնդում առաջին իսկ դիպուկահարի պարզած հրացանափողից։ Այն պահին, երբ «ժողովրդի իշխանության» մարմնավորողը դիպուկահարներ է շարում իր երթևեկի հետագծով մեկ, հենց այդ պահին ավարտվում է «ժողովրդի իշխանությունը»։
Հանրապետության տարածքում՝
Մարտի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-18-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, 17-18-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-18-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ: