Բաժիններ՝

Պետբյուջեից 200 միլիոն դրամ կտրվի ՊԵԿ-ին՝ կրեդիտորական պարտքերը փակելու ու այլ ծախսերի համար

Կառավարությունը  հերթական չզեկուցվող նախագծով, հերթական   փոփոխություններն է կատարել 2021 թվականի բյուջեում. այս անգամ այդ փոփոխություններով մոտ 200 միլիոն դրամ է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին։

2021 թվականի հունվարի 21-ին Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ին հանձնարարել էր հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ ստեղծել, հանձնրարարությունը կատարելու համար  առաջացել է այդ նպատակով բյուջեից գումար  հատկացնելու անհրաժեշտություն։

Բյուջեից հատկացված 1000 մլն դրամով  նախատեսվում է ձեռք բերել գործող հին 8 երթուղիչները փոխարինող նոր արա­գագործ 4 երթուղիչներով, որոնք կապահովեն Կոմիտե ՏՄԿ-ների առնվազն 5 տարիների աշխատանքը։ Անհրաժեշտ է ձեռք բերել 1 հատ ցանցային երթուղիչ, քանի որ պահանջվող 4 երթուղիչներից 3-ի գնման գործընթացն իրականացվել է «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից՝ հատուկ  Կոմիտեի կարիքների համար: Ներկայացված նախագծով առաջարկվում է ASR 1002-HX մակնիշի երթուղիչի ձեռքբերման նպատակով նախատեսել 50․7 մլն դրամ:

Միևնույն  ժամանակ՝  պետական բյուջեից ՊԵԿ-ին կհատկացվի նաև 83 միլիոն դրամ, քանի որ  ՊԵԿ-ն ունի այդքանի կրեդիտորական պարտավորություն, որը պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ձեռք բերված վարչական սարքավորումների (250 հատ համակարգիչներ) ուշ մատա­կարար­մամբ։

ՊԵԿ-ին գումար կհատկացվի նաև Գյումրի քաղաքում արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության ավարտից հետո 87 մլն դրամ ֆինանսական միջոցների վճարման նպատակով։

975.0 հազար դրամ էլ ՊԵԿ-ին կհատկացվի Կոմիտեի Երևան քաղաքի Կոմիտաս 35 hասցեում գտնվող շենքի կիսանկուղային հարկում  ճաշարանի վերակառուցման նախագծանախահաշվային փաստա­թղթերի կազմման համար։

4.9 մլն դրամ էլ կտրվի ՊԵԿ-ին՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքի վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստա­թղթերի կազմման համար։

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս