ՊՍԺ-ն ուզում է ստորագրել Մեսսիին կամ Ռոնալդուին
ՊՍԺ-ն նորից հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ՝ Կիլիան Մբապեի ապագայի վերաբերյալ անորոշությունների ֆոնին:
Փարիզցիներն ուշադիր հետևում են 36-ամյա հարձակվողի շուրջ իրավիճակի զարգացմանը, որի հավանական հեռացման մասին տեղեկությունը «Յուվենթուսից» սկսեց հայտնվել այն բանից հետո, երբ թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից 1/8 եզրափակչի փուլում:
Ռոնալդուի շահերը ներկայացնող գործակալ Խորխե Մենդեսը մշտական կապի մեջ է փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Հելիֆեյի հետ:
Սակայն այս իրավիճակը կախված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի կողմից կայացված որոշումից: Ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը, և նա դեռ նոր պայմանագիր չի ստորագրել:
Եթե Մբապեն հեռանա ՊՍԺ-ից, ակումբը կփորձի ձեռք բերել կամ «Բարսայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, կամ Կրիշտիանու Ռոնալդուին, գրում է Le Parisien-ը:
Սիրարփի Աղաբաբյան