Արցախում պետական մարմինների աշխատակիցների համար զենքի հետ վարվելու պարապմունքներ են անցկացվում
Արցախում Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ՝ պետական մարմինների աշխատակիցների համար մեկնարկել է ռուսական արտադրության հրաձգային զենքի և զինամթերքի հետ վարվելու պարապմունքների ծրագիրը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից:
«Մարտի 13-ին պարապմունքներ են անցկացվել Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցների մասնակցությամբ։ Նախատեսվում է տեսական փուլից հետո կազմակերպել նաև գործնական պարապմունքներ: Առաջիկայում նմանօրինակ պարապմունքներ կանցկացվեն նաև պետական մյուս մարմիններում»,-տեղեկացնում են Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակից: