
Կառավարությունը պետբյուջեից հերթական գումարը կտրամադրի 2008-ի մարտի 1-ի իրադարձություների ժամանակ տուժածներին

2008 թվականի մարտին 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածներին աջակցություն հատկացնելու հարցը հերթական անգամ հայտնվել է կառավարության օրակարգում։
Որոշում է կայացվել բյուջեից հերթական հատկացումը տրամադրել՝ որպես աջակցություն։
Այս անգամ գործադիրն ընդունել է որոշում, որով կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը կհատկացվի 10 միլիոն դրամ՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման նպատակով. գումարը կհատկացվի 2 անձի, որոնց առողջությանն այդ դեպքերի ժամանակ պատճառվել է միջին ծանրություն։
Հիշեցնենք, որ 2019 թվականին դարձյալ աջակցության նպատակով պետբյուջեից գումար էր հատկացվել։
Այն ժամանակ կառավարության պահուստային ֆոնդից 720,000.0 միլիոն դրամ հատկացվեց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անցանց։
Նշված գումարով նախատեսված էր միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրել 74 անձանց, այդ թվում` 10 զոհվածի իրավահաջորդի, առողջությանը ծանր վնաս հասցված` 10, և միջին ծանրության վնաս հասցված ՝ 54 անձի:
2019 թվականին վճարվել է 575,000.0 հազ. դրամ, այդ թվում` 10 զոհվածի իրավահաջորդի, առողջությանը ծանր վնաս ստացած` 8 անձի, և միջին ծանրության վնաս ստացած՝ 31 անձի:
Արդարադատության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 145,000,0 հազ․ դրամ։
Ծախսը կազմել է 85,000 հազ․ դրամ, ֆինանսական աջակցություն է հատկացվել առողջությանը ծանր վնաս ստացած` 3 անձի, և միջին ծանրության վնաս ստացած՝ 8 անձի: