«Այս նախագիծն ընդունվելու դեպքում անմիջապես դիմելու եմ ՍԴ ու միանգամից միջնորդելու եմ կասեցնել այս դրույթի գործողությունը». ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

«Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է: Այս նախագիծն ընդունվելու դեպքում ես անմիջապես դիմելու եմ Սահմանադրական դատարան, որպեսզի վիճարկվի սահմանադրականությունը: Ավելին, միանգամից միջնորդելու եմ կասեցնել այս դրույթի գործունեությունը, որովհետև դա, կարծում եմ, այնպիսինն է, որ հանգեցնելու է, նաև խնդիրներ է առաջացնելու երկրի իրավական անվտանգության և ժողովրդավարության համար»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի ՍԴ-ից, ՀՀ ՄԻՊ-ը պատասխանեց.

«Մեր ՍԴ-ն ապացուցել է արդեն մի քանի անգամ, օրինակ, Ռազմական դրության ժամանակ ես դիմել էի, ՍԴ-ն խոսքի ազատության մասով կասեցրեց միանգամից սեփական նախաձեռնությամբ այդ դրույթների գործողությունը: Այնպես որ, ես դիմելու եմ բարձր դատարանին: Մինչ այդ, ես կարծում եմ՝ կունենանք միջազգային եզրակացություններ»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս