Թուրքիայում փորձարկումների նպատակով ծով է իջեցվել «ULAQ» սերիայի 1-ին հեռակառավարվող հարվածային մոտորանավակը։ Այն նախագծվել և արտադրվել է թուրքական «Ares» նավաշինարանի և «Meteksan Savunma» ռազմաարդյունաբերական ընկերության կողմից:
Դա անվտանգության ամենամեծ երաշխիքը կդառնա, երբ բոլոր տեղերը կլինեն բնակեցված, բնակիչների քանակը՝ շատ, տնտեսապես էլ՝ զարգացած: Դրան զուգահեռ՝ զինված ուժերն իրենց անելիքը կանեն: Եթե շեշտը դնենք միայն ռազմական բաղադրիչի վրա, վերջնական հաշվով պարտվելու ենք: Ռազմական բաղադրիչն ունի իր սահմանները, եթե մնացած բաղադրիչները չկատարենք, ռազմական բաղադրիչի արդյունավետությունը կիջնի, և վաղը մենք կարող ենք ավելի մեծ խնդիրների առաջ կանգնել:
Եվրոպական մի շարք երկրներում արտասովոր ցածր ջերաստիճաններ են հաստատվել: Այդ մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը։
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով փետրվարի 11-ին և 12-ին օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
2020թ․ ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկատվություն է ստացել աշխատավայրում տեղի ունեցած 17 դժբախտ դեպքի վերաբերյալ, որից 4-ը մահվան ելքով՝ 2 դեպք՝ մշակող արդյունաբերության ոլորտ, դեպք՝ շինարարության ոլորտ, 1 դեպք՝ հանքարդյունաբերության ոլորտ։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոր դեսպան է նշանակել Հայաստանի Հանրապետությունում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ից մինչև փետրվարի 16-ը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նշված հասցեների 3-ից բարձր հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում.
ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենի նշանակումից և մարզչական խորհրդի ձևավորումից հետո հայտնի են դարձել նաև Հայաստանի՝ տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչների անունները:
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռացրել է գլխավոր տնտեսագետին եւ քննադատել իր կաբինետի աշխատանքը՝ տնտեսությունը փրկելու նոր գաղափարների բացակայության համար: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին:
Ազատության հրապարակում ընթացող «Արթնացի՛ր, ժողովուրդ, մենք կորցնում ենք մեր Հայրենիքը» հանրահավաքի ժամանակ կոչով հավաքվածներին դիմեց սյունեցի ազատամարտիկ։
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Ինչպես հայտնում է «Fars» լրատվական գործակալությունը, այս մասին նշել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը:
Մոսկվան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների խզման, եթե այն տեղի ունենա Եվրամիության նախաձեռնությամբ: Այդ մասին լրագրողներին հաղորդել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում։
«Որևէ տարաձայնություն չկա, շարժումը վերահաստատել է իր ճանապարհային քարտեզը, օրակարգը. մենք ամբողջ թափով և հունով գնում ենք առաջ, և փետրվարի 20-ին լինելու է մեր գլխավոր հանրահավաքը»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Ոչ թե ամեն անգամ ընդդիմության մեկ-երկու անդամով քվորում ապահովեք, կամ Ձեր գործավարը, մնացած աշխատողները, եթե անհրաժեշտ է՝ կներկայացնենք ձայնագրությունները, թե ինչպես են միջանցքում զանգերով, խնդրանքներով քվորում ապահովում, ասում՝ եկեք, խնդրում եմ, քվորում չունենք: Ապահովեք, որ մի անգամ ավագանու 65 անդամները հանդիպեն»,- ասաց Խաչատրյանը:
Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում «Արթնացի՛ր, ժողովուրդ, մենք կորցնում ենք մեր Հայրենիքը» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ փետրվարի 20-ին «Հայրենիքի փրկության շարժումը» շարունակելու է զանգվածային միջոցառումները։ «Շարժման օրակարգը նույնն է մնացել, որևէ փոփոխություն չկա՝ ազատվել դավաճան Նիկոլ Փաշինյանից, ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը հրատապ կլուծի որոշակի հարցեր և կստեղծի պայմաններ, որպեսզի արդար ընտրությունների […]
Բոլորդ տեղերում՝ կոլեկտիվներում, թաղերում ստեղծեք կոմիտեներ. առաջին քայլը սրան գցելն է. Վ․ Մանուկյան
Ի՞նչ է արել ամենայն հայոց հիվանդը. անպատրաստ գնացել է, դեմ են տվել, ստորագրել է. Հրանտ Բագրատյան
Ես նորից ասում եմ՝ զարթնեք, մեր հայրենիքը մեր աչքի առջև կործանում են մինչև վերջ. Վազգեն Մանուկյան
«Այս դահլիճում, կարծես, մոռացության է մատնվում առողջապահական համակարգը, Երևան քաղաքի ենթակայության տակ գտնվող մեր առողջապահական հիմնարկները». այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:
Հայենիքի փրկության շարժման փետրվարի 20-ի հանրահավաքին ընդառաջ՝ այսօր շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ժողովրդին հրավիրել էր Ազատության հրապարակ՝ քննարկելու մի շարք հարցեր:
Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում «Արթնացի՛ր, ժողովուրդ, մենք կորցնում ենք մեր Հայրենիքը» հանրահավաքի ժամանակ նշեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը նախատեսված է փետրվարի 20-ին, այսօր պարզապես ժողովրդին հրավիրել է, որպեսզի նրանց հետ հարցեր քննարկի։
«Նախկիններն ինչ որ արել են, արել են, հիմա դուք եկել եք իշխանությա՞ն, պետք է հասկանայիք, ինչ եք վերցնում: Հիմա ինչո՞ւ եք հետին թվով իմաստուն ձևանում»,- խոսքն ուղղելով իշխանական պատգամավորներին՝ «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պետության համար չկա ավելի վտանգավոր տարբերակ, քան Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը. Վազգեն Մանուկյան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը չի համապատասխանում իրականությանը:
Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա և հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակները համարում են վանդալիզմի դրսևորում և դատապարտում խստագույնս. կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խոսեց «Իմ քայլը» խմբակցության անդամների բացակայությունների մասին: Խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն էլ իր ելույթում ասաց, որ կոնկրետ իր բացակայությունները պայմանավորված են առողջական խնդիրներով:
Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՄԻՊ ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանի գլխավորությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղ՝ համայնքում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու և քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրավիճակը գնահատելու նպատակով:
Շվեդիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին արագացնել հայ ռազմագերիների վերադարձը:
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետում, չնայած եղանակային առանձնահատկություններին, կանոնավոր իրականացվում է բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը։ 2020 թվականին, համավարակի և ռազմական դրության պայմաններում, ինչպես նաև աշնանը վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման պատճառով բեռնատարների ելումուտը Բագրատաշենի և Գոգավանի անցակատերից ժամանակավոր ուղորդվել էր Բավրա: