2020-ին եղել է բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման 17 հազար 99 գործարք՝ 2019-ի 24 հազար 131 գործարքի համեմատ: Ընդ որում 2020-ին գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի 12 հազար 635 գործարք՝ 2019-ի 17 հազար 452-ի համեմատ:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնական Անկարան Ռուսաստանից ձեռք բերած S-400 ՀՕՊ համակարգերի հարցում Վաշինգտոնին կարող է առաջարկել կիրառել «Կրետեի մոդելը»։
«Հայաթ Թահրիր աշ Շամ» («Ջեբհաթ ան Նուսրա» կազմակերպության անվանումներից մեկը) կազմակերպության ահաբեկիչները զինյալներ են պատրաստում Ռուսաստանի տարբեր քաղաքներում զանգվածային փողոցային ակցիաների անցկացման վայրերում հանցագործություններ կատարելու համար, հայտնել են իրավապահ մարմինների աղբյուները։
Հայկական երկրորդ հեռուստաալիքը դատի է տվել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին: Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
«Հայաստանի Հանրապետությունն ունի առաջարկելու շատ լուրջ բան. առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների գծով շատ մրցունակ երկիր ենք եւ հենց այսօր պարտավոր ենք համագործակցել ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ արեւմուտքի պատժամիջոցներն առաջին փուլում, առաջին քայլով հենց կաթվածահար արեցին այդ երկիրը ծրագրային ապահովման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առումով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Պողոսների զանգվածը, ըստ էության, մեզանում միայն մեկ անգամ դուրս եկավ փողոց՝ 2018-ին։ Եվ նրան շարժող ուժը ոչ թե իր իրավունքների պաշտպանությունն էր, Արցախի հարցը կամ երկրի ապագան, այլ ընդամենը մեկ անձի մերժելու օրակարգը։ Այսօր մենք կրկին հայտնվել ենք էլիտար պայքարի ոլորապտույտներում՝ երբ շարքային մարդն անհաղորդ է, իսկ էլիտան՝ անզոր։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, աբսուրդի ժանրից կարող էր լինել մինչև նոյեմբերի 10-ը, բայց Հայաստանում այլևս ոչ ոք ոչ մի բանից չի զարմանում: Չի զարմանում, երբ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը ստորագրած Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բանավոր պայմանավորվածություններ են կայացվել, հետո՝ դրանից 3 ամիս անց, Հրանտ Բագրատյանի գրառումից հայտնի է դառնում, և փոխվարչապետը ստիպված է լինում ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խոստովանել, որ «Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով»:
Իհարկե, կան սխալներ, մենք չենք խուսափում: Բայց ամբողջությամբ սխալները բարդել երկու տարվա իշխանության վրա, համաձայն չեմ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Ոչ մի միայնակ գործողություն բեկումնային չի լինում, գործողությունների գումարը կարող է բեկումնային լինել, եւ շատ կարեւոր է, որ այդ գործունեությանը մասնակցի ողջ ժողովուրդը, ոչ թե հույսը դնի, որ մի հատ հերոս կգա։ Ու քանի որ հերոսների մասին խոսեցինք, հիմա իշխանության վիճակը նման է նրան, երբ Սասունցի Դավիթը Մսրա Մելիքին թրով խփում է ու ասում է՝ մի հատ թափ տուր քեզ»:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափն առավելագույնս խստացնել՝ սահմանելով ցմահ ազատազրկում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն անասելի ծանր է տարել նախօրեի միջադեպը, երբ մի խումբ դաշնակցական երիտասարդներ փողոցում մոտեցել են իրեն ու «ՔՊ-ական դավաճան» անվանել։ «Ամենասարսափելի բառերից մեկը մեր լեքսիկոնում, թե հայոց լեզվի մեջ դա «դավաճան» բառն է, առավել եւս՝ հայրենիքի նկատմամբ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը մոտ տասն օր առաջ մարզի համայնքապետերին հավաքել է «Մորենա» ռեստորանում եւ մերձեցման երեկո անցկացրել՝ առաջարկելով համայնքապետերին, որ իրեն թիկունք կանգնեն, թիմ լինեն, խոստացել է, որ ինքն էլ լավ աչքով կնայի յուրայիններին։
«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բաց նամակ էր հրապարակել և մեղադրել իշխանությանը, որ իր բոլոր հնարավորություններով լծվել է իրեն ռեկտորի պաշտոնից պաշտոնանկ անելու գործին: Այո, այո, նույն Դարբինյանը, որը ողջունում էր Նիկոլ Փաշինյանի որոշումները, իսկ նրա կառավարության կազմին, բացի մեկ-երկու կոմպրոմիսային դեմքերից, մնացյալին համարում՝ ուսյալ, գաղափարական, բաց, պայքարող, քաղաքացի տեսակ ու նրանց ցավը տանում, հիմա դարձել է խիստ ընդդիմադիր:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է այս մրցաշրջանում այլևս ակումբում չխաղալ, ասել է լրագրող Խավի Միգելը:
Անցած օրը Չինաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել երկրի ներսում, երկու նոր հիվանդացածները Շանհայ եւ Գուանդունի նահանգ են վերադարձել արտասահմանից:
Motorola ընկերությունը մտադիր է արտաքին ներգործությունից պաշտպանված սմարթֆոններ վերադարձնել շուկա:
Կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված տարբերակների տարածումը համավարակի նոր ալիք չի առաջացնի: Այս կարծիքն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն փետրվարի 11-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:
Գաղտնիք չէ, որ Apple-ը երկար ժամանակ աշխատում է իր «խելացի» ակնոցների կամ սաղավարտի վրա՝ լրացված իրականությունում աշխատելու համար: Միայն այս սարքերի մասին տեղեկությունները դեռ սակավ են:
Պլատինի գինը սակարանում կայացած սակարկությունների ընթացքում աճել է 0,84 տոկոսով եւ հասել մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց 1200,40 դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները։
2020 թվականի վերջին եռամսյակում աշխարհի առաջատար կորպորացիաների զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ էապես աճել է, ինչը վկայում է գլոբալ տնտեսությունում իրադրության բարելավման մասին:
Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաջողությամբ կիրառումը եւ պատրաստումների արդյունքների դրական գնահատականները կարող են Ռուսաստանի գլոբալ հաջողության սկիզբը դառնալ այդ ոլորտում:
Հեռախոսի ոչ ճիշտ լիցքավորումը կարող է կրճատել մարտկոցի կյանքը: Ինչ վերաբերում է քիչ հայտնի արտադրողների էժան շարժական սարքերին, ապա հետևանքները կարող են լինել շատ ավելի լուրջ՝ մինչև անսարքություն և մարտկոցի պայթյուն:
Մարդու հոգնածությունը իր գագաթնակետին է հասնում գիշերը ժամը երկուսին եւ ցերեկը ժամը երկուսին, այդ պատճառով ճաշից հետո մարդիկ հաճախ քնել են ուզում։
Հայաստանը կրկին մտնում է պարտքերով ապրելու շրջափուլի մեջ։ Քանի որ մեր բյուջեի հնարավորություններն ավելանալու փոխարեն՝ նվազում են, գնալով ավելի շատ պարտքեր ենք վերցնում, որպեսզի գոնե թոշակ ու աշխատավարձ կարողանանք վճարել։ Ինչքան էլ փորձենք արդարանալ, սրանից լավ բնութագիր մեր տնտեսական վիճակը չի կարող ունենալ։
2016 և 2017 թվականների MacBook Pro-ի քիչ օգտագործողներ անսովոր խնդիր են ունենում. մարտկոցը չի լիցքավորվում 1%-ից ավելին, իսկ մարտկոցի կարգավիճակի տողում ցուցադրվում է «Փոխարինիր շուտով» գրառումը: MacOS Big Sur 11.2.1-ի (կամ macOS Catalina 10.15.7) թարմացումով որոշ դեպքերում խնդիրը լուծվեց: Բայց նրանց համար, ում չի օգնել դա, Apple-ը գործարկել է մարտկոցի փոխարինման ծրագիր:
ԵԹԿՊԻ Ուսանողական Խորհուրդը հայտարարություն է տարածել:
Շուրջ 2,2 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչը, երկու բաղադրիչներն ստացել է ավելի քան 1,7 միլիոն ռուսաստանցի: