Ղազախստանի նախագահը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոր դեսպան է նշանակել Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես հաղորդում է AKIpress-ը, Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը կստանձնի Բոլատ Իմանբաևը՝ փոխարինելով Թիմուր Ուրազաևին: Մինչ այս նշանակումն Իմանբաևը զբաղեցնում էր Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Մալայզիայում և Բրունեյում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728