ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը մեղմել է իր հռետորաբանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ՝ կոչ անելով խոսքից գործի անցնել: Օրերս հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ նրա արած դիտարկումները մեծ ուշադրության արժանացան փորձագիտական համայնքի շրջանում:
Արցախում հարկային օրենսդրության նոր փոփոխությամբ՝ առևտրի ոլորտի հարկատուներին հնարավորություն է ընձեռվել առևտրի հարկը վճարել 1 տոկոս դրույքաչափով՝ նվազեցումներ կատարելով փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների մասով: Այս մասին տեղեկացնում են Արցախի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեից:
Բանավոր պայմանավորվածություն քաղաքականության մեջ չկա, տեքստը գրել են և պարտադրել են, որ անտաղանդ, ապիկար ՀՀ իշխանությունները ստորագրեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Արցախի, Սյունիք վերաբերյալ համացանցում տարածված հայտարարության տեքստին:
Արցախում նախորդ տարվա համեմատ՝ 2021 թվականին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 41,5 տոկոսով՝ 47 հազար 407 գլխից, հասնելով՝ 19 հազար 679-ի: Այս մասին տեղեկացնում են Արցախի վիճակագրական ծառայությունից:
System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին պատմող Truth to Power ֆիլմն էկրաններ կբարձրանա փետրվարի 19-ին։ Մինչ այդ Rolling Stone-ը հրապարակել է ֆիլմի վերաբերյալ կարճ տեսահոլովակ:
Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կամ պատվերով, ցանկանում են քրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը՝ զուգահեռաբար մի քանի անգամ ավելացնելով յուրաքանչյուրի համար սահմանված տուգանքը։ Համապատասխան օրինագիծը խորհրդարան է ներկայացվել իշխանության այն ներկայացուցչի հեղինակությամբ, որի անուն-ազգանունն արդեն իսկ հավասարազոր է հասարակության հանդեպ զրպարտությանն ու վիրավորանքին։
Հունվարի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Աշտարակում բնակվող մի կին ահազանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ տաքսու վարորդն իրենից փող է հափշտակել։ Տուժողի հետ զրույցից պարզ դարձավ, որ տղամարդը նրանից 20 հազար դրամանոց է վերցրել, որ մանրի, բայց փողը բացահայտ հափշտակել ու փախել է։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2019թ․ այդ երկրի քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը զգալիորեն ավելացել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է կիսապաշտպանի հնարավոր տեղափոխության մասին «Յուվենթուս»:
«Դեռևս չեմ ցանկանա շատ փակագծեր բացել մեր ապագայում իրականացվելիք ծրագրերի մասին: Երևանցիների և մեր մյուս հյուրերի համար նոր նախաձեռնություն ունենք, քայլեր ենք անելու, որպեսզի այն ավելի գրավիչ դառնա: Միայն մեկ գաղտնիք կարող եմ բացել՝ այժմ աշխատանքներ ենք տանում նոր կենդանի ձեռք բերելու ուղղությամբ»,- նշեց Ղահրամանյանը:
Փետրվարի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտության շնորհիվ գրպանահատության հինգ դեպք բացահայտվեց:
Արցախի սպառողական շուկայում այս տարվա հունվարին, 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ արձանագրվել է 2 տոկոս գնաճ:
Եվրամիությունն ավարտել է Եվրոպայի տնտեսության փրկման եւ վերականգնման հիմնադրամի (RRF) հաստատման ընթացակարգը՝ 672,5 միլիարդ եվրո փոխառության միջոցների ծավալով, որը շարունակվել է ութ ամիս։
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։
Ֆրանսիական «Euronews» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել օտարալեզու եթերները։ Մասնավորապես նշվում է, որ հեռուստաընկերությունը լիովին կդադարեցնի թուրքերեն եթերները, իսկ իտալերենով կպահպանվեն միայն ինտերնետային հրապարակումները։
Google-ը պատրաստվում է թողարկել Android 12-ը այս տարվա վերջին՝ հետևելով մշակողների բետա թողարկումներին, որոնք կարող են սկսել առաքվել արդեն փետրվարի վերջին: Սովորաբար, նախքան առաջին համակարգը գործարկելը, Google-ը կիսում է փաստաթղթերը և աղբյուրի կոդն իր հիմնական գործընկերների հետ:
ՈւԵՖԱ-ն ռասիզմ չի գտել մրցավար Սեբաստիան Կոլցեսկուի խոսքերում, ով աշխատում էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-«Իստամբուլ» խաղում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության՝ Չինաստանի Ուհան քաղաք այցելած փորձագետները քիչ հավանական են համարում SARS-CoV-2 կորոնավիրուսի լաբորատոր ծագումը, դրա հետ մեկտեղ բիոահաբեկչության վարկածը չի դիտարկվում:
Գերմանիայում ընկերությունները բանակցություններ են վարում կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության շուրջ. մինչեւ ԵՄ-ում դրա կիրառմանը հավանություն տալը այն կարող է մատակարարվել երրորդ երկրներ:
Հայտնի ինսայդեր Ջոն Պրոսերը, ով վաղուց վաստակել է հուսալի աղբյուրի համբավ, խոսել է Apple-ի առաջին ծալվող iPhone-ի ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ արտադրողն արդեն որոշում է կայացրել, որ նոր սարքը կծալվի այնպես, ինչպես Galaxy Z Flip-ը: Սակայն առաջիկայում չարժե սպասել նման նորույթի. Apple-ը չի կարողանա այն թողարկել մինչև 2023 թվականը:
Եթե օրվա ընթացքում էներգիայի պակաս եք զգում, պարտադիր չէ հույս դնել էներգետիկ ըմպելիքների վրա։ Դրանց փոխարեն կարող եք բնական հյութեր օգտագործել և խուսափել այն կողմնակի ազդեցությունից, որ էներգետիկ ըմպելիքներն ունենում են առողջության վրա։ Fithacker.ru-ն գրում է, որ այս բնական հյութերը կօգնեն օրգանիզմը հագեցնել անհրաժեշտ սննդարար նյութերով և էներգիա կհաղորդեն։
Խոսքի համար կանանց մոտ պատասխանատու են միանգամից ուղեղի երկու կենտրոն, այդ իսկ պատճառով կանայք առանց դժվարության օրական արտաբերում են մինչեւ 8000 բառ, օգտագործում մինչեւ 3000 ձայն եւ մինչեւ 10 000 ոչ տեսողական ազդանշան։ Այդ ցուցանիշները տղամարդկանց մոտ երկու անգամ ցածր են։
44-օրյա պատերազմին ու խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրմանը հաջորդած առաջին երկու ամիսներին իշխանության ներկայացուցիչները գրեթե լուռ էին, վախեցած ու անհանգստացած։ Նիկոլ Փաշինյանը, սարսափած, դուրս չէր գալիս բունկերներից, իշխող խմբակցության պատգամավորները զգուշանում էին փողոց դուրս գալ, բնակվում էին անմատչելի վայրերում։
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի 16-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ ստացած վնասվածքի մասին:
Կարմիր Խաչի աշխատակիցներն այսօր տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին: Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները Մարալի ընտանիքին տեղեկություններ են հայտնել նրա մասին:
Գերմանիան ապաստան կտրամադրի Բելառուսից 50 ընդդիմադիրների: Այդ մասին փետրվարի 11-ին հաղորդել է Sueddeutsche Zeitung-ը:
IOS օգտվողները որոշ ժամանակ բողոքում էին տարօրինակ ծանուցումներից: Դրանք հայտնել են, որ Gmail-ը, YouTube-ը, Google լուսանկարները և այլ ծառայություններ հնացած են և պետք է թարմացվեն: Դեկտեմբերի կեսերից այս հավելվածներից շատերի համար թարմացումներ չեն եղել:
Լուսանկարում պատկերված կինը կասկածվում է դրամապանակ գողանալու մեջ:
«Այսինքն՝ կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը գնացել է, եկել է միջանկյալ իշխանություն, որը կարճ ժամկետում ձևավորել է իշխանություն: Գալով Հայաստանի իշխանությանը՝ ես կարծում եմ, որ ընդհանրապես, Ադրբեջանը մեր իշխանությանը վերաբերվում է՝ որպես պարտված իշխանության, սա շատ կարևոր հանգամանք է, և օրինակ՝ Ալիևի խոսելաձևը, մեր իշխանության նկատմամբ նրա լկտի պահվածքը բերում է նրան, որ նա փորձում է հոգեբանական ճնշումներ բանեցնել: Պետք է ասեմ, որ դա ստացվում է. Չգիտեմ՝ մեր իշխանության վրա դա ազդո՞ւմ է, թե՞ ոչ, բայց գոնե մեզ վրա դա զգացվում է»:
Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների (ռազմագործողություններին մասնակից) աճյուն: