Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատրաստվում է լքել ավագանին

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խոսեց «Իմ քայլը» խմբակցության անդամների բացակայությունների մասին: Խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն  էլ իր ելույթում ասաց, որ կոնկրետ իր բացակայությունները պայմանավորված են առողջական խնդիրներով:

«Մոտ ապագայում, թերևս, ես այստեղ չգտնվեմ: Ընթացքի, պրոցեսի հարց է, խնդրում եմ՝ ճիշտ հասկանալ: Ուզում եմ ներողություն խնդրել մեր ընտրողներից, եթե ես ստիպված լինեմ ճանապարհի կեսից լքել իմ դերակատարումը, ներողություն խնդրել կիսատ թողած գործերի համար»,- ասաց Էյրամջյանը:

Նա շնորհակալություն հայտնեց բոլորին համագործակցության համար:

«Չեմ կարող հստակ ասել, թե դա երբ տեղի կունենա, բայց մոտակա նիստերին կրկին բացակա կլինեմ, երբ ձեր շարքերը լքելու վերջնական որոշումը կլինի, կարծում  եմ՝ կտեղեկանաք: Խնդրում եմ՝ խիստ չդատել դրա համար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս