
Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով փետրվարի 11-ին և 12-ին օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
«ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները կատարում են առաջադրված խնդիրները և վերահսկում սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,- ասված է հաղորդագրության մեջ: