«Այդպիսի փաստաթուղթ, հենց հիմա եկեք գնանք իմ աշխատասենյակ, ցանկացած բովանդակությամբ նման փաստաթուղթ կազմենք: Այսինքն՝ A4 ֆորմատի թղթի վրա համակարգիչով հավաքված տեքստ է, որի մեջ ինչ ասես՝ գրում են, որն ընդունում են հարյուր տոկոսանոց ճշմարտություն: Այդ մասին խորհրդարանում պարոն Ավինյանը հայտարարեց, որ նման բան չկա, ինքը տեղյակ չէ»,- այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ընդդիմության տարբեր ներկայացուցիչների կողմից տարածված փաստաթղթին, որը վերաբերում է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքին, որն ըստ փաստաթղթի՝ հանձնվելու է թշնամուն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ Սյունիքում լրագրողների գործունեության հետ կապված հայտարարությունն իրեն հետաքրքրել է, առաջին հերթին՝ որպես նախկին լրագրողի:
Ալեքսանդր Մանասյանը՝ փետրվարի 20-ին սպասվող ընդդիմության հանրահավաքի և ներքաղաքական զարգացումների մասին․ ՈՒՂԻՂ
Ազգային ժողովի մասով չեմ կարող ոչինչ ասել. Գևորգ Հայրապետյան
Կյանքի 79-րդ տարում մահացել է ամերիկացի դաշնակահար, կոմպոզիտոր Չիկ Կորեան:
Իրավական ինչ պատասխանատվություն է սպասվում Տիգրան Ավինյանին․ պատասխանում է Գևորգ Հայրապետյանը
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում փրկարար ջոկատների երեկվա որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուններ չեն հայտնաբերվել:
Բաքվի բռնապետի հետ, այսպես կոչված, բանավոր, իսկ ինչպես հիմա է կասկածվում, նաև գրավոր ամոթալի «ըմբռնումների» հետևանքով Սանասարի (Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) շրջաններում մեր դիրքերը հանձնելու հետևանքով Գորիս-Մեղրի հատվածում թշնամու համար ստեղծվել են խիստ նպաստավոր պայմաններ ցանկության դեպքում փաստացի վերահսկողություն սահմանելու Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցության անխտիր բոլոր ուղիների վրա։
Փետրվարի 10-ին Թուրքիայի զինուժի կողմից «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարա շրջանում մեկնարկած «Արծվի մագիլ 2» (Pençe-Kartal-2) ռազմագործողությունները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավային Կորեայի նոր ԱԳ նախարար Չոն Իյ Յոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ լիակատար համագործակցություն եւ աջակցություն է խոստացել Վաշինգտոնի եւ Սեուլի միջեւ միությունն ամրապնդելու համար:
Օրենքը թույլ է տալիս որոշում կայացնել իրավաչափության վերաբերյալ. Գևորգ Հայրապետյան
Երեւանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակի «Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիների հետ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ:
Գառնիկ Իսագուլյանը՝ Սյունիքի մասին. ՈւՂԻՂ
Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել․ ՈՒՂԻՂ
Գևորգ Հայրապետյանը ներկայացնում է անձնական տվյալների պաշտպանության վիճակը Հայաստանում. ՈՒՂԻՂ
Գազի պայթյունն ամբողջովին ավերել է «Մագնիտ» սուպերմարկետի շենքը Վլադիկավկազի հյուսիս-արեւմուտքում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է լրատվական աղբյուրը։
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Հայաստանում փետրվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 154 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 830-ի:
Արցախի Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում, Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, ինչպես նաև Մարտունի քաղաքի մոտակայքում, փետրվարի 12-ին նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ անցկացրեց իր գրած օրենսդրական նախաձեռնությունը, որով իր հասցեին վիրավորանքի համար քաղաքացիները այլեւս կտուգանվեն մինչեւ 5 միլիոն դրամով, իսկ իր հասցեին զրպարտանքի համար՝ մինչեւ 10 միլիոն դրամով։
Փետրվարի 9-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 89-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է համավարակի, կլիմիայի փոփոխման դեմ պայքարը, ինչպես նաեւ իրավիճակը Սիրիայում եւ Եթովպիայում:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 32 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
Իմիջիայլոց, իսկ ինչո՞ւ եք այդ նույն օրինագծում, գիտական կազմակերպությունների խորհուրդը որոշել, որ լինի 8 հոգուց, որից միայն 3-ը կնշանակի Կառավարությունը։ Ինչո՞ւ այդ նույն սկզբունքը չեք դրել բուհի դեպքում։ Ուղղակի տրամաբանությունն եմ ուզում հասկանալ: Որովհետև գիտական կազմակերպությունները ձեզ այդքան էլ հետաքրքիր չե՞ն։ Որովհետև այս օրենքի նախագածի հեղինակների (այսինքն՝ իշխանության) հիմնական նպատակը մեկն է՝ կառավարելի բուհերի ղեկավարներ ու գրպանային բուհեր ունենալը! Չէ՞ որ առջևում ընտրություններ են լինելու, չէ՞ որ դեռ բազմաթիվ ծանոթ-բարեկամներ ունեք, որ պաշտոններ չեն ստացել! Մոռացե՞լ եք, բոլորովին վերջերս ինչպես էիք ամեն արժան-անարժանի խցկում բուհերի խորհուրդներ։ Մոռացե՞լ եք, ինչպես էիք փորձում ձեր նախարարներին կարգել նոր խորհուրդների նախագահներ։
Պղծել են Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանը։ Այս լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լրագրող Արտտոմ Երկանյանը՝ գրելով․ «Սենց բան արածը մարդ չի։ Սա ոչ մի բանով հնարավոր չէ արդարացնել։ Խոսքեր չեմ գտնում։ Փորձում եմ ինձ սփոփել, ստիպելով հավատալ, որ դա ոչ թե հայ է արել, այլ թշնամական մի պետության հատուկ ծառայության գործակալ (ի դեպ, իրավապահները այդ վարկածն էլ պետք է հետաքննեն)»։
Չգիտեմ ինչ է նշել ՄԻՊ-ը այդ թեմայի կապակցությամբ, կուսումնասիրեմ: Երեւի առաջիններից մեկը, ով ընդունում է այդ տեղեկատվությունը, ես եմ: Նաեւ աշխատանքային խումբը, որ ստեղծվել է հունվարի 15-ից, զբաղվում է այդ հարցերով: Հարցերը շատ են, խնդիրները շատ են եւ առաջիկայում էլ դեռեւս այդ խնդիրները չեն լուծվի, սակայն 24 ժամյա ռեժիմով պետք է աշխատել, բոլոր խնդիրները լուծել, մեր բնակավայրերի անվտանգությունը ապահովել 100 տոկոսով: Թե ինչ է ասել պաշտպանը՝ չգիտեմ: