Գլխավոր շտաբի նախկին պետը գլուխը պատին է տալիս. Հրանտ Բագրատյան

Հայենիքի փրկության շարժման փետրվարի 20-ի հանրահավաքին ընդառաջ՝ այսօր շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ժողովրդին հրավիրել էր Ազատության հրապարակ՝ քննարկելու մի շարք հարցեր:

Ազատության հրապարակում էր նաև «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա պատասխանեց լրագրողների մի շարք հարցերին:

«Երբ դեռ պատերազմը չէր սկսվել, հայտարարեցիք, որ՝ Ալիևի տեղը լինեմ, կհարձակվեմ Հայաստանի վրա»՝ հարցին ի պատասխան՝ Հրանտ Բագրատյանը նշեց. «Լավ արեցի, որովհետև հունվարին հայտարարել էի՝ հարձակվում է, մարտին ասում էի՝ ԱԹՍ-ների դեմ ի՞նչ ես անելու, մայիս-հունիսին սկսեցին իսրայելական ՍՍ դրոներն առնել, և այլն: Ասում եմ՝ էս ի՞նչ եք անում, արա, ՕԿԱ-ԱՍԱ՞ եք առնում, չե՞ք հասկանում, որ հարձակվելու է:

Ասեցի՝ 4 ամիս հետո կհարձակվի, հարձակվեց 3 ամիս 27 օր հետո: Ինձ պետք է դրա համար շնորհակալություն հայտնեն»:

Դիտարկմանը, թե Ձեր հայտարարություններին քննադատաբար են մոտենում, Հ․ Բագրատյանն արձագանքեց. «Սամվել Բաբայանի հայտարարություններն է՞լ են քննադատական, որ ԱԹՍ-ներով մեզ սատկացնելու են: Բայրաքթարները սկսել է մայիս-հունիսին առնել. հունիսի 1-ին հայտարարում եմ, ասում եմ՝ դու էս ի՞նչ ես անում, ՕՍԱ-ԱԿԱ ե՞ս առնում. դրանո՞վ ես բայրաքթարի դեմ կռվելու»:

Լրագրողների դիտարկմանը, թե Գլխավոր շտաբի նախկին պետը մինչ այս պահը հիմնավորում է ՕԿԱ-ԱՍԱ համակարգերի գնումը, նա հակադարձեց.

«Գլխավոր շտաբի նախկին պետը գլուխը պատին է տալիս. ինտերնետում հեշտությամբ կարելի է կարդալ՝ ՕՍԱ-ԱԿԱ-ով ինչ կարելի է անել, բայրաքթարով ինչ կարելի է անել: ՕԿԱ-ԱՍԱ-ն բայրաքթարին անհասանելի է»:

Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող գործընթացներին՝ ՀՀ նախկին վարչապետը նշեց, որ ՀՀ-ից տարածքներ են խլում, ապա կասկած հայտնեց.

«Իրականում Ղարաբաղում մնացել է 2.5 հազար քառ․կմ, Սյունիքից մինչև Տավուշ, ինչպես նաև՝ Նախիջևան՝ տալաշ-տալաշ 2500-ը Ալիևը նաղդ վերցնելու է, որ հետո որոշի՝ Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա: Ես կարծում եմ, որ գոյություն ունի այդպիսի հանցավոր գործարք»:

Հրանտ Բագրատյանը հստակեցրեց, որ Սյունիքի վիճահարույց ամբողջ ճանապարհը հայկական է, մինչդեռ հակառակորդը ճանապարհը տեղ-տեղ անցել է և խորացել է դեպի մեր տարածք, վերցրել են Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն հատվածներում:

Դիտարկմանը, թե Գուգլի քարտեզագրմամբ է դա արվում, նա արձագանքեց. «Գուգլը ումի՞ց է վերցրել դա, օդի՞ց է վերցրել, վվոդ ա արել, չէ՞, օպերատորը: Ճանապարհը կառուցվել է Խորհրդային Միության օրոք հայկական ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ: Կան ռազմական քարտեզներ:

Գուգլը կաշառքը վերցրել է, գիծը տարել է: Չեք հասկանո՞ւմ էսքան բանը»:

Հրանտ Բագրատյանը նաև հավելեց, որ սահմանները որոշվում են դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում. «Դելիմիտացիա արված է, դեմարկացիա չկա: Որպես հիմք՝ ընդունվում են, օրինակ, ռազմական քարտեզները:

Այսինքն՝ այնպես չի, որ ՀՀ սահման չկա, ՀՀ սահման կա, եթե մեկն ասում է՝ ՀՀ սահմանները որոշված չեն, ուրեմն՝ ՀՀ չկա: Եթե սահմանը որոշված չի, ուրեմն երկիր չկա»:

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը չի զբաղվում, այլ կառույց չկա՞, որը կկարողանա այդ հարցը կարգավորել, նա պատասխանեց. «Այս ամեն ինչի պատասխանատուն նաև նախագահն է»:

Նա չի հավատում Արմեն Սարգսյանի այն պարզաբանմանը, թե ինքը տեղյակ չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, «123 հոդվածի համապատասխան՝ ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորը ՀՀ նախագահն է, Նիկոլը չի»:

«Կորոնայով հիվանդ լինելն ի՞նչ կապ ունի. թող ասի՝ համաձայն չեմ, դա ի՞նչ կապ ունի, ինքը չի՞ ասում՝ հեռավար կառավարում եմ: Նա կորոնայով հիվանդ չի, կորոնայով երեք ամիս հիվանդ չեն լինում, մենք էլ ենք հիվանդացել»,- հակադարձեց նա:

ՀՀ նախկին վարչապետը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի նշած բանավոր ըմբռնումն ամենևին էլ բանավոր չէ. «Գրավոր թուղթ կա, բանավոր ըմբռնում չկա, լայնությունը, երկայնությունը…: Համաձայնության մեջ վկայակոչված է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, և ասում է՝ ի կատարումն այդ համաձայնագրի»:

Նա հույս ունի, որ ճնշման արդյունքում, հեղափոխությամբ կհասնեն երկրում փոփոխության:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր «Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Հ․ Բագրատյանը «վտանգավոր հարցազրույցներ է տալիս»։ Այս առնչությամբ Հրանտ Բագրատյանն ասաց. «Երբ Անդրանիկ Քոչարյանին կբռնենք-կնստեցնենք, խելքը գլուխը կգա, Անդո Քոչարյանը, որ մուտիլովկա է անում։ Վտանգավորն իրենք են այն հիմքով, որ ինքը պիտի վեր կենա պառլամենտում ասի՝ հողերս խի՞ եք տալիս, ինչի՞ չի ասում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728