Բաժիններ՝

Մահացել է Marriott International-ի նախագահ Առնե Սորենսոնը

62 տարեկանում մահացել է Marriott International հյուրանոցների ցանցի նախագահ Առնե Սորենսոնը: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այդ մասին ասված է ընկերության հայտարարության մեջ:

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ Marriott International-ի գործադիր տնօրեն եւ նախագահ Առնե Մ. Սորենսոնն անսպասելի մահացել է 2021 թվականի փետրվարի 15-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

2019 թվականին Սորենսոնի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:

Սորենսոնին փոխարինողի հետ կապված որոշումը Marriott International-ը կընդունի մոտակա 2 շաբաթների ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728