«Կարեն Կարապետյանը կարող է դառնալ երրորդ դեմքը». Վիգեն Հակոբյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ մի շարք կարևոր հարցերի հետ միասին՝ անդրադարձել է նաև 2018 թվականի իշխանափոխությանը։

Սերժ Սարգսյանն իշխանափոխության վերաբերյալ ասել է, որ ինքն իշխանությունը տվել է ոչ թե կապիտուլյանտին՝ նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, այլ այն ժամանակվա ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին։

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադառնալով Երրորդ նախագահի այս հայտարությանը, հետևյալ կարծիքը հայտնեց.

«Եթե Կարեն Կարապետյանը հիմա ինչ-որ բացատրությունով հանդես գա, ապա ինքը կարող է դրանով ձերբազատվել և՛ նախկիններից, և՛ ներկաններից։ Նա կարող է դառնալ երրորդ դեմքը, այսօր շանս ունի, եթե, իհարկե, նրան այժմ քաղաքականությունը հետաքրքրում է»։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության հասնելու համար փողոցում սկսած պայքարի արդյունքում, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և հրապարակեց հրաժարականի տեքստը։ Նա հրաժարականի տեքստում մասնավորապես գրել էր, որ ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ինքը չի գնա։

«Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։
Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»,- գրել էր Սերժ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս