Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ:
Չգիտեմ` մեզնից շատերը պատկերացնո՞ւմ են, թե՞ ոչ, բայց մենք բառիս բուն իմաստով իրական վնաս ենք հասցնում մեր երեխաների և թոռների ապագային:Մեխանիզմը շատ յուրօրինակ է. մենք աշխատում ենք, ձգտում ենք բարօրության, փորձում ենք ծայրը ծայրին հասցնել, բայց միևնույն ժամանակ չենք գիտակցում, որ մեծ պարտք ենք կուտակում: Ոչ թե բառացիորեն, այլ՝ տնտեսական իմաստով։ Խոսքն այն փողերի մասին է, որը կառավարությունը պարտք է վերցնում, իսկ մենք բոլորս պետք է միասին մարենք՝ վճարելով հարկեր։ Խոսքը Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասին է։ Որոշ թվեր և արձանագրումներ․
Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրագործման գործընթացին:
Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում 2021 թվականի հուլիսի 17-ից 25-ը կայանալու է ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան: Օլիմպիադային հրավիրված է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը:
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել վերադարձնել հայ գերիներին:
Հայազգի գեղասահորդ Ադելինա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի պատանեկան առաջնությունում հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:
Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը շարունակում են պահանջել նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականը: Այսօր վաղ առավոտից նրանք բողոքի ակցիա էին անցկացնում դպրոցում:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը շարունակում է խուսափել լրագրողներից. ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս խորհրդարանում նա խույս տվեց լրագրողներից՝ չպատասխանելով որևէ հարցի։
Վոլոդյա Հովհաննիսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ն իրեն չի կարող թույլ տալ նախագահ Ջո Բայդենի օրոք վերադառնալ այն արտաքին քաղաքական ուղեգծին, որը վարել է Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը:
ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Իմ քայլի» պատգամավորների հեղինակած օրենքի նախագծին, որով սպառողների վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար բանկերի նկատմամբ կսահմանվեն տուգանքի ավելի բարձր չափեր:
Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Գրեգորի Միքսի հետ:
Քննարկելով երկկողմ փոխգործակցության տարաբնույթ հարցադրումներ՝ նախատեսված ելույթում անդրադարձ եմ կատարել Հայաստանի և Արցախի համար Արցախյան պատերազմի և նոյեմբերի 09-ին կնքված եռակողմ հայտարարությունից բխող մարտահրավերներին, սպառնալիքներին և հումանիտար ճգնաժամին։
Գևորգ Գևորգյանը՝ Արցախի ՊԲ հնարավոր կազմալուծման մասին. ՈւՂԻՂ
Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում իրար էին բախվել «ԲՄՎ-318» և «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Արցախում փետրվարի 4-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
Փետրվարի 3-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց էր կատարել Արարատի մարզ։ Այցից հետո մամուլը, մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարզի մի շարք բնակիչներ անահանգստացած ահազանգել են իրենց, փոխանցելով, որ մարզում խոսակցություններ են պտտվում, որ Նիկոլ Փաշինյանի և մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել նաև առանձին հանդիպում մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արարատի մարզի գնդի հրամանատարի միջև, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը: Դրանից հետո լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է առաջիկայում դատարկել գյուղը, որպեսզի հանձնվի թշնամուն:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրի համար շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախկին նախագահ, Եվրասիական զարգացման բանկի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանին:
Արցախում «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը փետրվարի 5-ին չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի քաղաքի տարածքում:
Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են մեքենայից գողություն անելու մեջ։
Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 726-ի:
Պահանջված է նաև, որ հանրության մտածող շերտի գնահատմամբ, նշված առաջնորդներն ունենան պետականաշինության անառարկելի փորձ և, որ մեր իրավիճակում անչափ կարևոր է, երկրի պաշտպանական համակարգը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ վերակառուցելու բանականություն և կամային բարձր որակներ: Դրան հասնելու համար, թիվ մեկ խնդիր է պետական ու ռազմական կառավարման համակարգում «նախկիների» և «ներկաննրի», «սևերի» ու «սպիտակների» արհեստականորեն ներդրված բաժանարար «չափորոշիչների» բացառումը:
«Ի զգուշացումն և ի գիտություն սոցհարթակներում վխտացող կեղծ լրատվամիջոցների՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Ներքին Խնձորեսկ ադրբեջանական ոչ մի զորք չի մտել. մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով ու մի՛ փորձեք արհեստական խուճապ ստեղծել. Ներքին Խնձորեսկցին երբեք խուճապի չի մատնվում, մի՛ չարչարվեք ու ձեր երևակայությանն այդքան նեղություն մի՛ տվեք:
Որքան շատ եմ լսում պատերազմի տարբեր ճակատներով անցած, բանիմաց մարդկանց առանձնազրույցները, այնքան համոզվում եմ դրանում։
«Արաբական թերակղզու Ալ Քաիդա» (ԱԹԱՔ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Հալիդ Բաթարֆին դեռ հոկտեմբերին ձերբակալվել է Եմենում, հետեւում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մոնիթորինգի խմբի կողմից ներկայացված զեկույցում։ «
Հ՞ը, պարոն Արարատ Միրզոյան, ձեր խմբակցության պատգամավորն իր հետ անհամաձայն ժողովրդի մի հատվածին անվանում է «շտուրմավիկ համբալներ», բա ինչի՞ մի հատ ձեր արդար ընդվզման ձայնը չեք հանո՞ւմ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ ահազանգեր ծնողներից և ուսուցիչներից թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Դավիթ Սեխլեյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ:
Վաշինգտոնն աշխարհում ամերիկյան զինված ուժերի տեղաբաշխման քննարկում կատարելիս կխորհրդակցի իր դաշնակիցների եւ գործընկերների հետ:
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները: