Էստոնիայի դատարանը երկու մարդու է ձերբակալել Ցենտրա կառավարող կուսակցության գործով
Էստոնիայի Հարյուի գավառական դատարանը ձերբակալության կալանագիր է տվել խոշոր գործարար Հիլար Տեդերին եւ ֆինանսների նախարարի խորհրդական Կերստի Կրահտին, որոնք մասնակից են Ցենտրա առաջատար կուսակցության շուրջ սկանդալին։
Հունվարի 14-ին դատարանի ընդունած որոշման համաձայն, Տեդերը եւ Կրահտը ձերբակալվել են յուրաքանչյուրը մինչեւ երկու ամիս ժամկետով:
Հունվարի 12-ին նրանց, ինչպես նաեւ Ցենտրա կառավարող կուսակցության գլխավոր քարտուղար Միխայիլ Կորբին, անունը չնշված եւս երկու անձանց, ինչպես նաեւ Ցենտրա կուսակցությանը՝ որպես իրավական դեմքի, առաջադրվել է կասկածանք՝ կոռուպցիայի մեջ: Անվտանգության ոստիկանությունը ձերբակալել է չորս կասկածյալների, այդ թվում՝ Տեդերին եւ Կրահտին:
Սկանդալի առնչությամբ Ցենտրա կուսակցության նախագահ, վարչապետ Յուրի Ռատասը նախօրյակին հրաժարական է տվել: Ավտոմատ կերպով պաշտոնաթող է լինում նաեւ ամբողջ կառավարությունը:
Ըստ կասկածների, գործարար Տեդերն անցյալ տարի խոստացել էր Ցենտրա կուսակցությանը մինչեւ երկու միլիոն եվրո հատկացնել տեղական ընտրություններից առաջ, իսկ ի պատասխան նրա հետ կապված Porto Franco ֆիրման պետք է էկոնոմիկայի եւ հաղորդակցությունների նախարարության կողմից ստեղծված KredEx հիմնադրամի միջոցով 39,4 մլն եվրո վարկ ստանար: Այս գործի հետ սերտորեն կապված է եղել նաեւ ֆինանսների նախարարի խորհրդական Կերստի Կրահտը: Նա իր ծառայողական դիրքն օգտագործել է KredEx- միջոցով Porto Franco-ի համար բարենպաստ որոշումներ կայացնելու համար:
Անցյալ տարվա երրորդ եռամսյակում Տեդերը երկու նվիրատվություն է արել Ցենտրա կուսակցությանը` 30 հազարական եվրո` հուլիսի 1-ին եւ սեպտեմբերի 9-ին: KredEx-ի խորհուրդը քննարկել է հուլիսի սկզբին Porto Franco-ին վարկի հատկացումը, իսկ կառավարությունը դրան հավանություն է տվել սեպտեմբերի 3-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: