Բաժիններ՝

Հարավային Կորեայի Գերագույն դատարանը հաստատեց նախկին նախագահ Պակ Կին Հեի 20-ամյա բանտարկության պատիժը

Կորեայի Հանրապետության Գերագույն դատարանը հունվարի 14-ին որոշում է ընդունել ուժի մեջ թողնել նախկին նախագահ Պակ Կին Հեի նկատմամբ դատավճիռը, որին համապատասխան նա պետք է 20 տարի բանտում անցկացնի կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեղադրանքով: Այդ մասին հայտնում է KBS հեռուստառադիոընկերությունը: Ընդհանուր առմամբ նախկին նախագահն ստիպված կլինի բանտում անցկացնել 22 տարի, ներառյալ երկու տարին 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների գործընթացին անօրինական միջամտության համար, երբ նա աջակցություն է ցույց տվել Սեուլում այդ ժամանակ կառավարող կուսակցության թեկնածուներին:

Պակ Կին Հեն պաշտոնազրկման է ենթարկվել 2017 թվականի մարտին: 2018 թվականի հուլիսին առաջին ատյանի դատարանը նախկին նախագահին դատապարտել էԷ 15 տարվա ազատազրկման կաշառակերության եւ եւս հինգ տարվա՝իշխանության չարաշահման համար: Նրան նաեւ տուգանել են 18 միլիարդ վոնով (16 միլիոն դոլարով): Այնուհետեւ վերաքննիչ դատարանը բանտարկության ժամկետն ավելացրել է մինչեւ 30 տարի: Հետագայում դատավճիռը վերանայել են մի քանի անգամ՝ նախկին նախագահից հանելով մեղադրանքների մի մասը: Գերագույն դատարանը վերջակետ է դրել Պակ Կին Հեի գործում, քանի որ նրա վճիռը վերջնական է եւ եթակա չէ հետագա գանգատարկման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս