«Հասկանալի է դառնում, թե ինչու Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալիս հողատուին հրաժարական տալ»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում 2018-ի «գունավոր հեղափոխության» իրական նպատակներն են եղել.

Ապազգային իշխանության ձեւավորում։

Արցախյան խնդրի հակահայկական լուծում։

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն։

Այս ամենի արդյունքում «իզմեր» չունեցող ,իսկ իրականում ապազգային «խունտան» քանդեց ազգային ինստիտուտները,հանձնեց Արցախը, իրականացնում է թուրքերի դարավոր երազանքը՝ Սյունիքով ճանապարհ տալով թուրքերին եւ իր «մարիոնետների» կողմից լծվել է հակառուսական քարոզչությանը՝ նպատակ ունենալով ազգային աղետի մեղավորությունը բարդել Ռուսաստանի վրա։Այն Ռուսաստանի,որի միջնորդությունն արհամարհելով , «խունտայի» պարագլուխ հողատուն հրաժաժարվեց հոկտեմբերի19-20-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկությունից։

Դա էր պատճառը,որ պատերազմի առաջին օրերին հողատուն հրաժարվում էր ռուս խաղաղապահների հարցի քննարկումից եւ նույնիսկ Թուրքիայի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ բանակցելու կոչեր հնչեցնում։

Իմ համոզմամբ, եթե նոյեմբերի 9 -ին չլիներ Ռուսաստանի կտրուկ միջամտությունը դադարարեցնելու պատերազմը,ապա «ծրագրի» համաձայն թուրքերին էր հանձնվելու նաեւ Արցախի մնացած հատվածը։

Հետեւաբար՝ հասկանալի է դառնում, թե ինչու Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալիս հողատուին հրաժարական տալ։

Պատասխանը պարզ է. որպեսզի ավարտին հասցնեն իրենց պանթոուրքիստական ծրագրերը՝ Հայաստանը դարձնելով թուրքական վիլայեթ։

Հ.Գ. No pasaran»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031