Ինդոնեզիայում 7 մարդ է զոհվել և 600-ը տուժել մի շարք երկրաշարժերի պատճառով
Անցած օրն Ինդոնեզիայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի զոհ է դարձել առնվազն 7 մարդ, վիրավորվել է շուրջ 600 հոգի: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, վկայակոչելով Ինդոնեզիայի Օդերեւութաբանության գործակալությունը, հունվարի 14-ին Սուլավեսի կղզում տեղի ունեցած 5,7 եւ 6,2 մագնիտուդով երկրաշարժերին կարող են հետեւել հուժկու հետցնցումներ։
Գործակալության տվյալներով՝ այն դեպքում եթե նոր ստորգետնյա ցնցումներն ավելի ուժեղ լինեն արդեն գրանցվածերից, գոյություն ունի ցունամիի սպառնալիք:
Ինդոնեզացի օդերեւութաբանները հայտարարել են, որ արդե գրանցել են ավեի քան 25 հետցնցում: Detik պորտալը, վկայակոչելով Տարերեային աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունը, տեղեկացրել էր, որ երկրաշարժի զոհ է դարձել առնվազն երեք մարդ, 24-ը տուժել է:
Արեւմտյան Սուլավեսիում շուրջ 2 հազար մարդ հարկադրված է եղել լքել տունը: Տարերքն ավերել է ավելի քան 60 շենք, ներառյալ տեղի նահանգապետի գրասենյակը եւ հյուրանոցի շենքը: Ստորգետնյա ցնցումները նաեւ առաջացրել են մի քանի սողանքներ: France-Presse գործակալությունը, վկայակոչելով տեղի փրկարար ծառայության ներկայացուցչին, հայտնել է, որ նահանգի վարչական կենտրոնում՝ Մամուջու քաղաքում, հիվանդանոցի քանդված շենքի փլվածքների տակ է գտնվում ավելի քան 10 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: