
Էդեն Ազարը ճանաչվել է Բելգիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է Բելգիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին գրում են բելգիական ԶԼՄ-ները:
Ազարը հավաքել է 10,6 տոկոս ձայն: Երկրորդ տեղում Վենսեն Կոմպանիին է (9,4 տոկոս) և եռյակը եզրափակում է Քևին դե Յոնգը (9,1 տոկոս):
Էդեն Ազարը ծնվել է 1991 թվականին բելգիական Վալոնիա քաղաքում: Նրա ծնողները ֆուտբոլիստներ են: Ֆուտբոլով սկսել է զբաղվել 5 տարեկանից: Խաղացել Բելգիայի գրեթե բոլոր տարիքային հավաքականներում և այժմ էլ ազգային ընտրանու ավագն է: Ակումբային կարիերան սկսել է բելգիական փոքր թիմերում, իսկ հետագայում հանդես է եկել «Լիլ»-ում, «Չելսի»-ում և «Ռեալ»-ում:
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունում հավաքականի հետ դարձել է Մունդիալի բրոնզե մեդալակիր: