Բաժիններ՝

Ֆիլիպիններում կորոնավիրուսի նոր մանրէահիմք են հայտնաբերել

Ֆիլիպինցի բժիշկները հավաստել են երկրի տարածքում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքի հայտնաբերումը: Հունվարի 14-ին այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունն իր կայքում։ «Ֆիլիպինների սահմաններին կենսադիտազննման եւ վերահսկողության ուժեղացումից հետո առողջապահության նախարարությունը պաշտոնապես հավաստում է երկրում B1.1.7 SARS-CoV-2-ի (կորոնավիրուսի բրիտանական տարբերակի – ծանոթ. խմբ.) հայտնաբերումը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Վիրուսի նոր մուտացիան հայտնաբերվել է Ֆիլիպինների քաղաքացու մոտ, որը հունվարի 7-ին ժամանել էԱրաբական Մացյալ Էմիրություններից: Ժամանումից հետո ուղեւորին ուղարկել են կարանտին: COVID-19-ի դրական թեստ ստանալուց հետո անալիզի արդյունքներն ուղարկվել են հետագա ուսումնասիրման համար: Ֆիլիպիններում ընդամենը հունվարի 14-ի դրությամբ հայտնաբերվել է COVID-19-ի 492 700 դեպք, 458 523 մարդ բուժվել է, 9 699 հիվանդ մահացել է: Մահացությունը կազմել է 1,97 տոկոս, Կորոնավիրուսի թեստերի քանակը հասել է 7 131 959-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս