Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ:
Ստեղծում ենք փաստահավաք խումբ, միաժամանակ նաեւ յուրօրինակ հարթակ, որտեղ կմեկտեղվեն պատերազմի, դրա հետեւանքների, դրահետեւանքների հաղթահարման վերաբերյալ հանրային տեսակետներն ու գնահատականները: Աշխատանքներ են իրականացվելու շահառու տարբեր խմբերի հետ, այդ թվում զինվորների, զինվորականների, զոհված եւ անհետ կորած զինվորների ծնողների, հարազատների հետ: Անելու ենք հնարավորը մեր ստեղծած հարթակի շրջանակներում համախմբելու զոհված եւ անհետ կորած, ինչպես նաեւ գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ պատերազմից 4-5 օր առաջ ևս ասուլիս է հրավիրել՝ նախազգուշացնելով, որ պատերազմը մոտ է:
Նաիրա Զոհրաբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի Ինդիանապոլիսում հրաձգության զոհ է դարձել հինգ մարդ:
«Ներսի ցավ, դրսի ամոթ». Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ 21-րդ դարում մտածելու ավանդույթը հռչակվեց հետադիմական։
62 տարեկան հասակում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը:
4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասի Միլկովոյի շրջանում:
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը չպայթած ռազմամթերքի վնասազերծում է իրականացնելու Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում:
Այն, ինչ գրվելու է այս հոդվածում, որոշակի իմաստով փորձ է՝ հասկանալու, թե այնուամենայնիվ, ինչո՞ւ եղավ պատերազմ, ինչպիսի՞ գործընթացներ ու իրադարձություններ դարձան պատերազմի կատալիզատորը։ Հոդվածը մի փոքր երկար է, բայց ես փորձել եմ համառոտ կերպով բաղդատել վերջին երեք տարիների տրամաբանությունը։ Շատ բան կարող է պարզունակ թվալ, բայց եկեք չմոռանանք, որ սովորական մարդիկ են քաղաքականությամբ զբաղվում։ Ստիպված ենք խոսել պարզունակության մասին նաև այն պատճառով, որ մեր դեպքում քաղաքականությամբ զբաղվում են դիլետանտները։ Համադրելով վերջին շաբաթների ամբողջ ինֆորմացիան և վերջին 3 տարիների իրադարձությունները՝ եկա ստորև ներկայացված եզրահանգումներին:
ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պնդում են, որ Ազգային գվարդիայի լրացուցիչ ստորաբաժանումները մնան Վաշինգտոնում արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի ժամանակ:
Արցախում հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:
Այդ համատեքստում դեսպանի նշանակման գործընթացը պահվում է գաղտնի՝ մինչև օրենքով սահմանված կարգով որոշման կայացումն ու պաշտոնապես հրապարակումը։ Այսինքն, նախքան դեսպանընկալ երկրից դեսպանի թեկնածուի մասին ագրեմանի (դեսպանընկալ երկրի նախնական համաձայնության կամ առարկության բացակայության) ստացումը, նշանակող երկրի կողմից դա պետք է գաղտնի պահվի։
Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումների, սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 58 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 094 -ի:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին մեկնել է Մարտակերտ քաղաք և հանդիպել շրջանի վարչակազմի, համայնքների ու հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավար կազմի հետ. հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի հերոս, ՊԲ Ն դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը:
Վաշինգտոնը եւ Տոկիոն 2015 թվականին գաղտնի համաձայնության են հասել, ըստ որի Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ամֆիբիական ստորաբաժանումները կարող են տեղաբաշխվել ԱՄՆ-ի ծովային հետեւակի՝ Ճապոնիայի Օկինավա կղզու հյուսիս – արեւելքում գտնվող Քեմփ Շվաբ ռազմակայանում:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մորուք պահելը մոդայիկ էր, ցավոք այսօր այն դարձել է սգի խորհուրդ։ Իմ ճանաչած մարդկանցից շատերի մորուքն այնքան է երկարել, որ կարող ես հասկանալ, թե քանի ամիս է որդուց լուր չկա․․․ Անհնար է ապրել այսպես, անհնար է գլուխդ բարձին հանգիստ դնել, երբ գիտես Հայիդ որդին չկա, պարզապես չկա ու արդեն այդ ծնողները պատրաստ են անգամ ոսկորներով մխիթարվել, միայն թե մխիթարվելու վայր ունենան։ Այս ինչքան դժբախտություն բերեցիք ազգիս գլխին, ինչպե՞ս ապրել։
Այս իշխանության մի մասը պատասխանատվության է կանչվելու անհագ և ապաշնորհ կոռուպցիայի համար, իսկ մյուսը՝ անգրագետ վարչարարության»:
Հայաստանում կապի ոլորտի հասույթը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 129 մլրդ 753,6 մլն դրամ (ավելի քան 266 մլն 823,5 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 3.4%-ով։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջեյք Սալիվանին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի /Ֆիզուլի/ շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից:
Հունվարի 25-ին, ժամը 07։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Նիդերլանդներում դեսպան Բալայան Տիգրան, դու հո՞ քո աչքով էս տեսել, թե ոնց ու ինչ դիրքերից էին բանակցում Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը: Նաև տեսել ես, թե ոնց են բանակցել նոր շեֆերդ ու ինչի է հանգեցրել այդ բանակցածը: Կապիտուլյացիայից հետո հայրդ հացադուլ էր հայտարարել, ասում էր՝ թուրքՆիկոլին պետք է հեռացնել ու պատասխանատվության ենթարկել: Դու ասելիք չունե՞ս:
Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 2 մլրդ 409,4 ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 16,6%-ով։
Պետք չէ Մակունցին վիրավորել կամ ձեռք առնել: Ուղղակի պետք է ճիշտ գնահատել իրավիճակը: Իսկ իրավիճակը հետևյալն է:
Արցախում ռուս զինծառայողները դիտորդական դիրքերում հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում: «Տագնապ» գործողությունների մշակման ժամանակ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն աշխատել են հրաձգային դիրքերում՝ դիտակետերի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև երթևեկությունը դադարեցնելու նպատակով մայրուղին փակելու համար։