«Ներսիսյան Վարուժան, դու անձամբ տեսել ես, թե ո՞նց էին բանակցում Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը․․․ Դուրդ եկա՞վ, որ թուրքՆիկոլի մերձավոր Մակունցին դեսպան նշանակելու համար հաշված ժամերի ընթացքում իրերդ հավաքել տվեցին ու փողոց նետեցին»
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոյեմբերի 9-ին կիպիտուլյացիայի մասին ակտը ստորագրելուց հետո հրաժարական չտված բոլոր դեսպանները թուրքՆիկոլի հանցակիցներն են: Չկա որևէ տարբերություն դեսպանների և հայ դիվանագիտության լամայի՝ Ռուբինյան Ռուբենի միջև: Հայրենիք ծախած վիժվածքին ծառայող բոլոր դեսպանները դավաճանի հանցակիցներն են: 100 տարի էլ անցնի՝ ճակատներից դավաճանի խարանը չեն մաքրելու: Ու թող դեսպաններից որևէ մեկի մտքով չանցնի, թե կարող է այս խայտառակության պատասխանատվությունից փախչել:
Հնարավորության պատուհան կար՝ հրաժարական: Այդ պատուհանն այլևս փակ է. իրենց պաշտոններում մնացած դեսպանները թուրքՆիկոլի հանցակից ծառաներն են, որոնք հրաժարական չտալով՝ փաստել են, որ համաձայն են դավաճանության հետ, փաստել են, որ հայ ժողովրդի և հայոց պետականության թշնամիներն են, հազարավոր հայերի արյունով ազատագրված Արցախի գերեզմանափորերն են:
Հրաժարական չտալով՝ ստորագրել են, որ կատարվածի պատասխանատուն են, այսինքն՝ հայ ժողովրդի թշնամիներն են: Դեսպաններից ոչ մեկի մտքով թող հանկարծ չանցնի, թե հետո կարող է արդարանալ՝ գլուխ արդուկելով, թե ինքը ոչ թե թուրքՆիկոլին է ներկայացրել, այլ պետությունը: Չկա նման բան. դեսպանը քաղաքական պաշտոն է, գործադիր իշխանության քաղաքան մասնիկ է և դեսպանը հավատարմագրման վայրում ներկայացնում է ռեժիմը, ոչ թե երկիրը: Հրաժարական չտված դեսպանները պետք է ականջներին օղ անեն՝ հետագայում իրենք ոչ մեկին պետք չեն՝ որպես թուրքՆիկոլի հանցակից ծառաներ: Իրենք պետական ու ակադեմիական համակարգերում տեղ չունեն՝ որպես Եռաբլուրի ընդարձակման անմիջական պատասխանատուներ:
Հ.Գ. Նիդերլանդներում դեսպան Բալայան Տիգրան, դու հո՞ քո աչքով էս տեսել, թե ոնց ու ինչ դիրքերից էին բանակցում Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը: Նաև տեսել ես, թե ոնց են բանակցել նոր շեֆերդ ու ինչի է հանգեցրել այդ բանակցածը: Կապիտուլյացիայից հետո հայրդ հացադուլ էր հայտարարել, ասում էր՝ թուրքՆիկոլին պետք է հեռացնել ու պատասխանատվության ենթարկել: Դու ասելիք չունե՞ս:
Հ.Գ.Գ. ԱՄՆ-ում արդեն նախկին դեսպան Ներսիսյան Վարուժան, դու նույնպես անձամբ տեսել ես, թե ո՞նց էին բանակցում Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը: Ո՞նց էլի, ո՞նց 2.5 տարի ծառայեցիր թուլեքի թագավորությանն ու մասնակիցը դարձար Հայրենիքը ծախելուն: Գոնե նոյեմբերի 10-ին հրաժական տայիր, դեմքդ փրկելու շանս ունենայիր: Դուրդ եկա՞վ, որ թուրքՆիկոլի մերձավոր Մակունցին դեսպան նշանակելու համար հաշված ժամերի ընթացքում իրերդ հավաքել տվեցին ու փողոց նետեցին»: