Բաժիններ՝

ԱՄՆ-ում հինգ մարդ է զոհվել հրաձգությունից

ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի Ինդիանապոլիսում հրաձգության զոհ է դարձել հինգ մարդ: Այդ մասին հաղորդել է NBC News-ը՝ վկայակոչելով տեղական աղբյուրների: Հեռուստաալիքը հաղորդում է, որ ոստիկանությունը հրաձգային վերքերով առաջին տուժածին տեղական ժամանակով մոտավորապես 04:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) հայտնաբերել է քաղաքի հյուսիսարեւելյան մասում: Ավելի ուշ ոչ հեռվում գտել են մյուս զոհվածների մարմինները:

Խոսքն, այդ թվում, հղի կնոջ մասին է: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները չեն կարողացել փրկել ո՛չ նրան, ո՛չ երեխային: Քաղաքագլուխ Ջո Հոգսեթը հայտարարել է, որ հանցագործությունը կրում է զանգվածային սպանության բնույթ: Նրա խոսքով՝ հրաձգությունը «սարսափ» է տարածել քաղաքում:

Իր հերթին ոստիկանության պետ Ռենդալ Թեյլորը նշել է, որ այժմ պարզվում է կապը զոհերի միջեւ: Նա պնդում է, որ միջադեպը պատահականություն չի եղել: Հարձակման զոհերի անունները չի հրապարակվում, դրդապատճառը նույնպես առայժմ անհայտ է մնում: Ոստիկանությանը չի հաջողվել նույնականացնել հարձակվողին, հրաձիգները կարող են մի քանիսը լինել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս