Հունվարի 22-ին ոստիկանության հիշյալ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն գործակալության սոցիալական աջակցության բաժնի վարիչը Մարտունու քաղաքապետարանի շենքի իր աշխատասենյակում բռնվել է պահանջած կաշառքի գումարը ստանալուց անմիջապես հետո։
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները նախապատրաստվում են հունվարի վերջին նախատեսված երկրի առաջնությանը:
Ֆրանսիայի սպորտի նախարարությունը եւ հանրապետության առողջապահության նախարարությունն ավարտել են մարզիկների համար հատուկ հակավիրուսային դիմակի մշակման նախագիծը:
Հավանաբար նա ամենաշփվող մարդն է բոլոր նրանցից, ում դու երբևէ հանդիպել ես։ Եվ նա արդարության առաջամարտիկներից է։ Նրանք շատ ուժգին ու ճշգրիտ բարոյական կողմնացույց ունեն։ Նա քեզ ցավ չի պատճառի։ Իսկ եթե այդպես պատահի անգամ, հաստատ որևէ միտում նրա արարքների մեջ չկա, կարող եք հավատացած լինել։
Լուսանկարում բազմաթիվ աղջիկներ են պատկերված և մեկ տղա: Ձեր խնդիրն է՝ գտնել «թաքնված» տղային: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ հարկավոր է պարզապես ուշադիր լինել:
Հունվարի 21-ին, ժամը 16.15-ին, մի տղամարդ ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր տվել, որ ժամը 1.20-ի սահմաններում Սյունիքի մարզի Քարաշեն գյուղում իրեն է մոտեցել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը առաջարկել է գումարի դիմաց տեղափոխել Ստեփանակերտ։
«Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումներին մասնակցած կամավորների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների մակարդակն էականորեն չի տարբերվում:
Արխիվային փաստաթղթերը ակնհայտ հաստատում են, որ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները, առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ:
Express–ի փոխանցմամբ՝ ամերիկացի բժիշկները նշել են զարկերակային վտանգավոր բարձր ճնշման վեց նշան, որոնք պահանջում են շտապ բժշկական օգնություն։ Ըստ մասնագետների՝ կրիտիկական ցուցանիշը, որի ժամանակ խորհուրդ է տրվում շտապօգնություն կանչել, 180/120-ից բարձր ճնշումն է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրը ցնցել է հանրային-քաղաքական դիսկուրսը, դարձել է քննարկման առարկա։ Քննարկում՝ որպես այդպիսին, չկա էլ, ամեն ինչ հանգում է մտքին, թե՝ «սա ինչ խայտառակություն է», «ինչպե՞ս կարելի է Նիկոլի անգլերենի դասատու՝ դիվանագիտական փորձ չունեցող Մակունցին նշանակել այդքան կարևոր երկրում դեսպան», և այլն։
Հանրապետության ողջ տարածքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։
Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 22-ին բաժին է ներկայացել 29-ամյա Արամայիս Պ.-ն, որը հունվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նիգերիայի Լագոս քաղաքից Հարավաֆրիկյան Հանրապետության Ջեփե Թաուն քաղաք ուղևորվող MOZART նավը ծովահենների կողմից հարձակման է ենթակվել։ Տեղի ունեցածի հետևանքով նավի անձնակազմի 1 անդամ սպանվել է, 15-ը առևանգվել են, ևս 3-ը ծովահենների հետ մնացել է նավում։ Սպանված անձն ադրբեջանցի է եղել։
Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ Պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին ներկա է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
«Կենտրոնական Ասիայում այս պահին բնակվում է 8 էթնիկ ադրբեջանցի՝ հայախոս, ովքեր ունեն հայկական անձնագրեր: Այդ 8-ից 3-ն այս պահին բնակվում են Ղազախստանի Ալմաթա քաղաքում, իսկ 5 հոգի՝ Ղրղըզստանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:
Հանդիպումների ընթացքում, ըստ Իրանի ԱԳՆ կայքէջի փոխանցած հաղորդագրությունների, հնչել են նաև ձևակերպումներ, որոնք նաև հակահայկական շեշտադրումներ ունեին: Օրինակ՝ Ալիևի հետ հանդիպմանը արտգործնախարար Զարիֆը շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը վերջին հաղթանակների կապակցությամբ`շեշտելով երկու հարևանների միջև համագործակցության խթանման անհրաժեշտության մասին:
Թուրքիայում սուլթանության ու խալիֆայության վերացումից հետո, 1924թ․ օսմանյան սուլթանական գերդաստանի բոլոր անդամները աքսորվեցին երկրից։ Աքսորվածների թվում էին նաև պատմության մեջ «կարմիր (արյունարբու) սուլթան» անունով հայտնի Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի (1876-1909թթ․) ընտանիքի անդամները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Այնպես որ, Փաշինյանի անձնական շահից է բխում, որ տա հրաժարական, և ոչ թե՝ իրականացնի արտահերթ ընտրություններ։ Փաշինյանին ձեռնտու է մոտ ապագայում հրաժարականը, որովհետև երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետևանքով գարնան սկզբում սոցիալական բունտն անխուսափելի է դառնալու, ինչին ավելանալու է նաև փախստականների ու արտագաղթի խնդիրը։ Որևէ կառավարություն չի՛ կարող այս մարտահրավերներին դիմակայել»,- ասաց Գագիկ Մինասյանը։
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արցախյան պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը նոր քաղաքացիական նախաձեռնություն է սկսել՝ «Ճշմարտություն՝ սերունդների համար» անվամբ, որն ուղղված է պատերազմի մասին ողջ ճշմարտությունը վեր հանելուն և մեղավորներին հայտնաբերելուն։
ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունները նախագահ Ջո Բայդենի օրոք կարող են մինչեւ որոշակի աստիճան բարելավվել, սակայն Վաշինգտոնը մտադիր չէ թուլացնել ռազմավարական ճնշումը Պեկինի վրա եւ չի փոխի ՉԺՀ-ին զսպելու ընդհանուր ուղեգիծը:
Արսեն Աթաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Չինաստանի ծովային ոստիկանությունը (առափնյա պահպանությունը) փետրվարի 1-ից լիազորություններ կստանա կրակ բացելու օտարերկրյա նավերի վրա ՉԺՀ-ի ազգային ինքնիշխանության պաշտպանության համար:
Moderna Inc-ը հայտնել է, որ իր COVID-19-ի դեմ իր պատվաստանյութը լաբորատոր փորձարկումներում արտադրել է վիրուսը չեզոքացնող հակամարմիններ` ընդդեմ կորոնավիրուսի նոր՝ Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հայտնաբերված տեսակների:
Հունաստանը 2.8 մլրդ դոլար արժողությամբ գործարք է կնքել Ֆրանսիայի հետ՝ ձեռք բերելու 18 Rafale կործանիչներ, քանի որ հարևան Թուրքիայի հետ լարվածությունը շարունակում է բարձր մնալ:
Վատիկանի Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի նախագահ (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպումների շարք է սկսել երկրի պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ, և այս շրջանակում հունվարի 21-ին հանդիպել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակիցների հետ: 168.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
Մոզամբիկի գրեթե 7 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տներն «էլոիզա» արեւադարձային փոթորկի պատճառով, որն անցած հանգստայն օրրին մոլեգնել է երկրում եւ հարուցել հորդառատ տեղատարափներ, հեղեղումներ եւ ավերումներ:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: