Հունվարի 16-ին, ժամը 13.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Ոսկեհասկ գյուղի երկու բնակիչ։
Աշխարհի ամենախոշոր և հայտնի մշակութային հաստատություններից մեկի՝ ռուսական Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևի համաձայնությամբ, Հայաստանում տեսագրում և ձայնագրում է Բեթհովենի սիմֆոնիաները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։
Հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը՝ հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
«Սակագնային փոփոխություններ կատարվեցին, որովհետև «Հայփոստը» վերջին տարիներին աշխատել է շատ մեծ վնասով, և հիմա նույն վնասներից խուսափելու միակ տարբերակը սակագների բարձրացումն է: Միջազգային առաքումների ինքնարժեքը շատ ավելին է, քան այն գումարը, որը գանձվել է: Խնդիրը ոչ թե վերջին տարիներին է առաջացել, այլ այն պատճառով , որ 2001 թվականից սկսած «Հայփոստի» և ներքին, և արտաքին սակագները չեն փոխվել: 20 տարվա մեջ բացարձակապես ամեն ինչի գինը փոխվել է մի քանի անգամ, այդ թվում՝ լոգիստիկ և տրանսպորտային ծախսերը: Հիմա ստիպված «Հայփոստը» գնացել է այդ քայլին և սակագնային փոփոխություն է կատարել»,- 168.am-ի հետ զրույցում որոշ ծառայությունների սակագների կտրուկ բարձրացումն այսպես մեկնաբանեց Գևորգ Աբրահամյանը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը hունվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Mediaport-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել դիվանագիտական կորպուսում սպասվող առաջիկա փոփոխություններից:
Լ. Մակունցին և Վլ. Կարապետյանին համապատասխանաբար ԱՄՆ-ում և Ուկրաինայում դեսպան նշանակելու լուրերը, ավելի շատ նման են գործակալական սյուժեներով ֆիլմերի, քան դիվանագիտական քայլերի։
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հակված է հեռանալու «արքայական ակումբ»-ից:
«Բա որ 2019-ին էիք չարաշահումներ հայտնաբերել, ինչո՞ւ հենց այդ ժամանակ Վահե Հակոբյանին չհրավիրեցիք հարցաքննության, այլ հիմա, երբ նա կոնկրետ սուր քննադատություններով է հանդես գալիս իշխանությունների հասցեին»:
Հաշվեքննիչ պալատի կողմից 2019թ. օգոստոսին ստուգումներ են իրականացվել Սյունիքի մարզպետարանում և ենթակա հիմնարկներում, որի ընթացքում հայտնաբերվել են չարաշահումներ:
«Տարբերակներ շատ կան, թե ինչու կարող է Մակունցը նշանակվել (ես դրա տակ ինչ-որ բացասական իմաստ չեմ դրել): Կարծում եմ, որ սա կարող է լինել նաև քաղաքական «Exit strategy»՝ երբ ղեկավարը հեռանում է, իր թիմի անդամներին, ամեն մեկին փորձում է ինչ-որ մի տեղ տեղավորել՝ փոքր-ինչ շեղելով իրական պրոցեսներից: Այլ նշանակություն էլ, բնականաբար, կարող է ունենալ, բայց ես այդ դավադրությունների տեսություններին չեմ ուզում հավատալ»:
Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է։
Ամստերդամում առնվազն 190 մարդու են ձերբակալել անկարգություններին մասնակցելու կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում կառավարության միջոցառումների դեմ սկսված ցույցերի ժամանակ: Այդ մասին հաղորդել է քաղաքի ոստիկանությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության 3-րդ ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանն իր ելույթում շեշտեց, որ պետությունը վերականգնվելու համար այսօր գործուն աջակցության կարիք ունի: Գ. Նազարյանի խոսքով՝ այդ ճանապարհին մի խոչընդոտ կա: Այն է՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա «հանցավոր վարչախմբի» առկայությունը:
Պետական բյուջեի մասին օրենքով 2020 թվականի համար նախատեսված էր 1 տրիլիոն 607 մլրդ դրամ եկամուտների համաքագրում, սակայն, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, տարվա ընթացքում ցուցանիշը ճշգրտվեց, նվազեցվեց մինչև 1 տրիլիոն 326 միլիարդի:
168.am-ին հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան մեր հարցման, թե ինչպե՞ս էր ստացվել, որ Հանրապետության նախագահի՝ հունվարի 20-ի ՆՀ-4-Ա հրամանագրով հետմահու պարգևատրված զինծառայողների թվում նաև անհայտ կորած համարվող զինծառայողների անուններ են եղել:
Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայ Ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Հունվարի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Հայաստանում աշխատատեղերի՝ միջին ամսական թվաքանակը 2020-ին կազմել է 609 հազար՝ 2019-ի համեմատ ավելանալով 1.2 տոկոսով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել արևածաղկի ձեթի իրացման մանրածախ գնի բարձրացում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Տրանսգազ» ՍՊԸ մի խումբ աշխատողներ արժանացել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի շնորհակալագրերի՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
«Ինչպես 1988թ․՝ ազգային ազատագրական Արցախյան շարժման ակունքներում կանգնած էին մեր մտավորականներն ու մեր կամավորականները, այնպես էլ այսօր մտավորականներն ու զինվորականները կարող են այս իրավիճակում մտահոգված լինեն և մեր երկիրը շարժեն դեպի առաջ, որոնք էլ, կարծում եմ, լուրջ աշխատանքի արդյունքում, համագործակցված, միասնական փոխգործակցության արդյունքում կարող են հետագայում դառնալ հայ ազնվականության հիմքը»,- «Ձայն հայրենյաց» նախաձեռնության 3-րդ ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում հունվարի 25-ին կեսգիշերն անց, անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հանուն սոցիալական արդարության» ՀԿ ղեկավար Արման Ղուկասյանը հորդորեց քաղաքական պայքարի մեջ չմոռանալ Արցախից Հայաստան եկած և Արցախում մնացած, բայց պատերազմից տուժած հայերի մասին:
Բելառուսի զինված ուժերում Գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ մեկնարկել է մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը: