Բաժիններ՝

4,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կամչատկայում

4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասի Միլկովոյի շրջանում: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում:

«Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով լույս հունվարի 25-ի գիշերը: Նրա էպիկենտրոնը գտնվել է Էսսո գյուղից 119 կիլոմետր հեռավորությամբ՝ 12 կիլոմետր խորության վրա»,-ասվում է հրապարակման մեջ: Արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասային գլխավոր վարչության տվյալներով՝ երկրամասի բնակավայրերում երկրաշարժը չի զգացվել: Զոհեր եւ ավերածություններ չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031