Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 58, մահվան՝ 10 նոր դեպք
Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 58 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 094 -ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 3047 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունվարի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 753 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3800-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 224 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 932, փաստացի բուժվողներինը՝ 7362 (մեկ օրում նվազել է 176-ով): Մեկ օրում արվել է 779 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 637 544 թեստ: